ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քուվեյթի թագաժառանգը հայտարարել է խորհրդարանն արձակելու մասին

Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահն ապրիլի 17-ին հայտարարել է  Ազգային ժողովը (խորհրդարանը) արձակելու որոշման մասին։ Թագաժառանգի հայտարարության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները կկայանան առաջիկա ամիսներին, հայտնում է Արմենպրես-ը :

«Հետևելով Սահմանադրության դրույթներին և հարգելով ժողովրդի կամքը՝ մենք որոշում ենք կայացրել արձակել 2020 թվականի Ազգային ժողովը… և առաջիկա ամիսներին անցկացնել ընդհանուր ընտրություններ», - ասված է հայտարարության մեջ։

Թագաժառանգի խոսքով՝ ընտրություններին կհետևեն քաղաքական և իրավական բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն կառավարության և խորհրդարանի միջև տարաձայնությունների հաղթահարմանը, թույլ կտան խուսափել օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից չարաշահումներից, ինչպես նաև ապահովել դատական համակարգի​​ անկախությունը։ Նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ բարեփոխումների մասին է խոսքը։

Մարտի 19-ին Քուվեյթի Սահմանադրական դատարանը անվավեր էր ճանաչել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները և վերականգնել էր 2020 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրված խորհրդարանի կազմը։

Անցյալ տարի թագաժառանգը հայտարարել էր խորհրդարանը արձակելու մասին՝ այս որոշումը բացատրելով հպատակների կողմից օրենսդիր մարմնի աշխատանքից դժգոհությամբ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։

Խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով Քուվեյթի կառավարությունը երեք տարվա ընթացքում յոթ անգամ հրաժարական է տվել։ Ապրիլի 9-ին երկրի վարչապետ շեյխ Ահմեդ Նավաֆ ալ-Ահմեդ աս-Սաբահը ձևավորել է նոր կաբինետ, որի կազմը հաստատվել է թագաժառանգի հրամանագրով։ Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել 2023 թվականի հունվարին՝ կառավարման անցնելուց հետո ընդամենը երեք ամիս անց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: