ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուդանի հայկական եկեղեցին ռազմական բախումների վայրից 2 կմ հեռու է, դեռևս անվտանգ է. ՀԱԵ Եգիպտոսի թեմի առաջնորդ

Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում, այլ շրջաններում զինված բախումներ են սկսվել կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։  Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ երկրում ռազմական բախումների հետևանքով ապրիլի 18-ին, չնայած հայտարարվաված հրադադարին, զոհվել է 30 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 245-ը։ Բժիշկների հաղորդած տվյալներով, հակամարտության սկզբից ի վեր Սուդանում զոհվել է 174 խաղաղ բնակիչ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Սուդանում բախումների սկզբից ի վեր զոհվել է առնվազն 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է։

Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի (ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևորհովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը) առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն ասաց, որ ռազմական գործողությունները Սուդանում տեղի են ունենում մայրաքաղաք Խարթումի օդանավակայանի տարածքում, այն հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ հեռավորության վրա է։

«Հայկական եկեղեցին գտնվում է կարևոր թաղամասում։ Այն օդանավակայանից 2 կիլոմետր հեռավորության վրա է, բայց եկեղեցու տարածքից լսվում են բախումների ձայները»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ եկեղեցուն որևէ վնաս չի հասցվել։

«Անվտանգության հարց չունենք, ամեն ինչ ապահով է քանի դեռ բախումները քաղաքի արվարձաններում են։ Եթե քաղաքի մեջ լինի, արդեն ընդհանուր քաղաքին, բնակիչներին վտանգ կսպառնա, մեր եկեղեցին միգուցե հայտնվի կամ չհայտնվի բախման կենտրոնում»,- ասաց Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

Սրբազանը հայտնեց, որ Սուդանի համայնքը կազմում է 15-20 հայ, ովքեր իրենց բնակարաններում ապահով սպասում են դեպքերի ավարտին։

«Եթե իրավիճակը բարդանա, երկարաձգվեն ռազմական բախումները, արդեն ամեն մեկն իր ծանոթների, բարեկամների  կամ մեր օգնությամբ պետք է փորձեն երկրից դուրս գալ։ Բայց այս պահի դրությամբ դեպքերը օդանավակայանի շրջակայքում են տեղի ունենում և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենա»,- ասաց Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: