ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ. հայ սամբիստները թիմային հաշվարկում երկրորդն են Եվրոպայում

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալ:

Երեկ՝ մրցումային երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3-ը մեդալներ են նվաճել:

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ու ոսկե մեդալին արժանացել է մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Եզրափակչում արցախցի մարզիկը պետք է մրցեր Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է գոտեմարտել և Ավանեսյանը ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը: Հայ մարզուհին եզրափակչում զիջել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, մարզական սամբոյի 64 և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալներ էին արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:

Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին:

Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: