ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետոսյանը՝ բրոնզե մեդալակիր

 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր արծաթին՝ 214 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 165 կգ արդյունքով: Երկամարտում Մարտիրոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 363 կգ արդյունքով:

Հայաստանի թիմը երկամարտում արդեն 10 մեդալ է նվաճել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: