ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է հունիսի 1-ից հնարավոր դեֆոլտի մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է իր պարտքերի դեֆոլտ հայտարարել արդեն հունիսի 1-ին, եթե այդ ընթացքում օրենսդիրները չբարձրացնեն պետական պարտքի շեմը կամ չդադարեցնեն դրա գործողությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարներին հղած նամակում Յելենը կոչ է արել նրանց «պաշտպանել լիակատար վստահությունը և Միացյալ Նահանգների վարկունակությունը՝ որքան հնարավոր է շուտ ընդունելով որոշում» կառավարության փոխառությունների սահմանաչափի մասին, որը կազմում է 31,4 տրլն դոլար։

Նա ավելացրել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսել, թե երբ ԱՄՆ-ի փողերը կվերջանան։

«Փոխառությունների սահմանաչափի հետ կապված նախորդ փակուղային իրավիճակներից մենք հասկացել ենք, որ դադարեցումն ուշացնելը կամ փոխառության սահմանաչափի ավելացումը մինչև վերջին պահը ձգելը կարող է լուրջ վնաս հասցնել սպառողների և բիզնեսի վստահությանը, հանգեցնել փոխառությունների գծով հարկատուների կարճաժամկետ ծախսերի բարձրացման և բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների վարկային ռեյթինգի վրա»,- նշվել է Յելենի նամակում։

Երկուշաբթի Կոնգրեսի բյուջեի վարչությունը տեղեկացրել է, որ բարձր ռիսկ է տեսնում, որ հունիսի սկզբին ԱՄՆ միջոցները կսպառվեն։

Վարչության տնօրեն Ֆիլիպ  Սվեյգելը հայտարարել է, որ սպասվածից ավելի քիչ հարկային մուտքերի պատճառով հայտարարագրերի հանձնման այս սեզոնին ֆիննախի «արտակարգ միջոցների օգտագործման հնարավորությունները կառավարության պարտավորությունների վճարման համար կվերջանան ավելի շուտ, քան ենթադրվում էր»։

Տնտեսական քաղաքականության նախարարի օգնականի պաշտոնակատար Էրիկ վան Նոսթրանդը հայտարարել է, որ «եթե անգամ Կոնգրեսն ի վերջո բարձրացնի պետական պարտքի շեմը մինչև դեֆոլտը, հաջորդ անորոշությունը կարող է բարձրացնել փոխառության արժեքը և ֆինանսական այլ սթրեսներ առաջացնել, որոնք կարող են թուլացնել աշխատանքի մեր շուկան և մեր դիրքն աշխարհում»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: