ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկենը հայտարարել է Ռուսաստանի դեմ արտահանման նոր սահմանափակումների մասին

Մայիսի 31-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են անօդաչու սարքերում օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է kommersant.ru-ն:

«Վաղը մենք կհայտարարենք նոր միջոցների մասին, որոնք խստացնում են արտահանման հսկողությունը իրանական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք օգտագործվում են ուկրաինացի խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ, ինչպես նաև կհակազդենք ռուսական ապատեղեկատվությանը, կաջակցենք իրավապաշտպաններին», - ասել է Բլինկենը մամուլի ասուլիսում:

Մայիսի 15-ին Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկյան նախագահի վարչակազմը համաձայնել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ ներգրավվածների դեմ։ Խոսքը հիմնականում Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված հրետանային արկերի և զինամթերքի մատակարարման մասին էր։ Ռուսաստանն ու Իրանը հերքում են այդ մատակարարումների մասին տեղեկությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: