ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի աչքից. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևում է իսրայելական ռեժիմի յուրաքանչյուր տարածաշրջանային շարժմանը։

«Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում  Իրանի Իսլամական Հանրապետության աչքից»,- չորեքշաբթի «Թվիթեր»-ում գրել է Քանանին, փոխանցում է Tert.am-ը։

Նրա խոսքով՝ իսրայելական ռեժիմը հուսալի չէ, և սիոնիստների պայքարը տարածաշրջանում իրենց ներկայությունն ընդլայնելու համար չի օգնի վերականգնել կեղծ ռեժիմի ներքին խարխլված հիմքը:

«Սիոնիստական ռեժիմն ատելի է աշխարհի ազգերի կողմից և ապագա չի ունենա»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը երկօրյա այցով Ադրբեջանում է, հայտարարել է, որ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և «տարածաշրջանային կայունության խարիսխ» (չակերտները՝ Tert.am)։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

Մինչդեռ հարևան Իրանի մասով Իսրայելի նախագահն ասել է, որ այն «սպառնալիք» (չակերտները՝ Tert.am) է տարածաշրջանի համար:

Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հերցոգն ասել է.«Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: