ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծվում է Գյումրիի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքային խումբ՝ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ

ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այս մասին որոշում է հրապարակվել կառավարության պաշտոնական կայքէջում։

Աշխատանքային խումբը կազմված է 10 անդամից։ Խմբի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Աշխատանքային խմբի կազմում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլք։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։

Հավելենք, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Գյումրի-Կարս երկաթգծի հարցը, որի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: