ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով

TikTok սոցիալական ցանցերի չինական հարթակի ներկայացուցիչները պետք է ժամանեն Իրան՝ իրանական բիզնես լոբիստական խմբի հետ բանակցելու համար, տեղեկացնում է Mehr-ը։

Թեհրանի առևտրային պալատի բարձրաստիճան անդամ Հեսամոդին Հալաջը հայտնել է, որ չինական պատվիրակությունը կիրակի Իրան է ժամանելու Իրանի Առևտրի և արդյունաբերության նախարարության (MIMT) պաշտոնական հրավերով և Թեհրանի ու Պեկինի միջև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացման ջանքերի շրջանակում։

Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների ներկայությունը մեծացնելու հնարավորության քննարկումն է։

«Օգտագործելով արհեստական ինտելեկտի տվյալները և որոշելով չինացի գնորդների ճաշակը՝ այս առևտրական ընկերությունը տեսակոնտենտ է ստեղծելու, որպեսզի օգնի իրանական ընկերություններին շուկա հանել և ապրանք վաճառել Չինաստանում հայտնի հարթակների միջոցով, ինչպիսին Douyin-ն է»,- մեջբերում է անում ISNA լրատվական գործակալությունը։

 TikTok-ի ներկայացուցիչների և իրանական բիզնեսի հանդիպումը կայանալու է  Iran ELECOMP 2023 խոշոր տեխնոլոգիական միջոցառման շրջանակում, որը Թեհրանում մեկնարկել է այս շաբաթ՝ թագավարակով պայմանավորված քառամյա ընդմիջումից հետո։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: