ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր որոշումը և անհապաղ վերսկսել «հացահատիկի գործարքը»

Եվրամիությունը (ԵՄ) դատապարտում է «հացահատիկի գործարքը» դադարեցնելու Ռուսաստանի որոշումը, հայտարարել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակությունը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ըստ ԵՄ-ի՝ «Ռուսաստանը միանձնյա արգելափակում է Ուկրաինայից արտահանման կարևորագույն ուղիներից մեկը»։ Եվրոպան կարծում է, որ Մոսկվան «ամբողջական պատասխանատվություն է կրում ամբողջ աշխարհում հացահատիկի մատակարարման ընդհատումների և պարենային ապրանքների համաշխարհային գների աճի համար»։

Ըստ ԵՄ-ի՝ «հացահատիկի գործարքը» օգնել է ապահովել գրեթե 33 միլիոն տոննա հացահատիկի և պարենի անվտանգ արտահանումը 45 երկիր:

«ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր որոշումը և անհապաղ վերսկսել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացումը»,- ասվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հացահատիկի գործարքի» պայմանավորվածությունները դադարել են գործել, գործարքը դադարեցվել է:

«Փաստացի սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարել են գործել: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք, Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել, հետևաբար դրա գործողությունը դադարեցվել է», - պարզաբանել էր Կրեմլի խոսնակը:

Նա ընդգծել էր, որ հենց որ կատարվի պայմանավորվածությունների ռուսական մասը, Ռուսաստանը «անհապաղ կվերադառնա այս գործարքի իրականացմանը»։

Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ներառում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանումը Սև ծովով: Դա փաթեթային գործարքի մի մասն էր: Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է սննդամթերքի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և ծառայությունների մատակարարումների վերականգնում, և Տոլյատի-Օդեսա ամոնիակային խողովակաշարի շահագործման վերականգնումը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: