ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Եղոյանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ավելի վաղ նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Խուդանյանը երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին ու դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում ևս Խուդանյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Նշենք՝ Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր. Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան նաև Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գևորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), պահեստայիններ են Աշոտ Մովսիսյանը և Վազգեն Գրիգորյանը (+109 կգ):

Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։

Մ23 տարեկանների հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ, պահեստային), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ +87 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: