ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում աճել է

ՀՀ վիճակագրական ծռայությունը հրապարակել է 2014թ.-ի տվյալները զբոսաշրջության վերաբերյալ, ըստ որի, նախորդ տարի Հայաստան է ժամանել 1203.7 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ աճն այս ոլորտում կազմել է 11.3%, մինչդեռ կանխատեսված է եղել ընդամենը 10% աճ: Սա տարվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքն է, որոնց նպատակը համաշխարհային զբոսաշրջության շուկայում Հայաստանի ներգրավվածությունը մեծացնելն է եղել: Տարվա ընթացքում ՀՀ մասնակցել է  միջազգային զբոսաշրջության 10 ցուցահանդեսի: Տպագրվել են 6 լեզվով գրքույկներ և քարտեզներ, որոնք ներկայացնում են Հայսատանի տեսարժան վայրերը:

Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի և «Հայ Զբոսավարների Գիլդիա» ՀԿ-ի միջև ստորագրվել է «Երևանում Զբոսավարների միջազգային ուսումնական կենտրոնի հիմնման մասին» համաձայնագիր: 2014թ.-ին պաշտոնապես բացվել է զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը: Հատկանշական է, որ այս կենտրոնը աշխարհի երեք կենտրոններից մեկն է, որը միակն է տարածաշրջանում: Նման կենտրոններ գործում են Կիպրոսում և Մալազիայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: