Կենտրոնական Ասիայի արտաքին ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Ղազախստանին
Սպառնացող տնտեսական ճգնաժամի պայմաններում կարևոր է պաշտպանել երկիրը տնտեսության անկումից, և համաշխարհային ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու նպատակով Ղազախստանն ընտրել է ենթակառուցվածքների ինտենսիվ զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհը: Այս մասին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման շրջանակներում Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին իր զեկույցում ներկայացրեց նախագահ Նազարբաևի՝ Ղազախստանի ժողովրդին հասցեագրված ուղերձի հիմնական դրույթները: Ուղերձը հնչեցվել է 2014 թվականի նոյեմբերին, և նրանում մատնանշվում է սպասվող տնտեսական ճգնաժամի համապատկերի վրա հասարակության համախմբման անհրաժեշտությունը, նախանշվում են առաջիկա 5 տարիներին երկրի գործունեության հիմնական վեկտորները: Ինչպես նշեց հյուպատոսը, մեջբերելով Նուրսուլթան Նազարբաևին, «ժողովուրդը պետության հիմքն է, և ժողովրդի բարեկցության բարելավումը պետության կայուն զարգացման հիմքն է»: Հենց սրան է ուղղված Ղազախստան – 2050 ռազմավարությունը, որում նախանշվում են աշխատանքի հիմնական ուղղությունները, այդ թվում, տարածաշրջանային էներգետիկ, արդյունաբերական ենթակառուցվածքների կառուցումը և զարգացումը, բնակարանային ենթակառուցվածքների բարելավումը, մատչելի բնակարանային վարկերի տրամադրումը, փոքր և միջին բիզնեսին սատարելը և այլն: Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին հատկապես ընդգծեց Ղազախստանի քաղաքացիների նախաձեռնողականությունը, գիտելիքները, հաստատակամությունը և համախմբվածությունը՝ որպես Ղազախստանի և ցանկացած այլ երկրի զարգացման հիմնական պայմաններ:
Ռազմավարություն – 2050-ում մատնանշված Ղազախստանի քաղաքականության ներքին և արտաքին քաղաքական առանձնահատկություններին իր զեկույցում անդրադարձավ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Ղումաշյանը: Փորձագետն առանձնացրեց շրջանների անհավասարաչափ զարգացումը և բնակչության տեղաբաշխումը՝ որպես Ղազախստանի գլխավոր խնդիրներից մեկը: Միաժամանակ պրն. Ղումաշյանն ընդգծեց, որ «Կենտրոնական Ասիայի արտաքին ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Ղազախստանին, ինչը խոսում է երկրի տնտեսության արագ աճի մասին», սակայն փորձագետի խոսքերով այս ռեսուրսները հիմնականում ուղղվում են էներգետիկ ոլորտի զարգացմանը, մինչդեռ Ղազախստանը տնտեսության վերանայման կարիք ունի: Ղազախստանի նոր քաղաքականության մեջ փորձագետն ընդգծեց նոր աշխատատեղերի ստեղծումը:
Յուրաքանչյուր պետության կայուն զարգացման համար կարևոր է նաև հասարակական օրակարգը: Ղազախստանի սոցիալ-մշակութային քաղաքականության մասին միջոցառման ժամանակ խոսեց արևելագետ Նաիրա Մկրտչյանը, ով հատկապես ընդգծեց գերիշխող հանդուրժողականության և միասնության մթնոլորտը ղազախ հասարակության շրջանում, որը բաղկացած է 130 ազգություններից: Տիկին Մկրտչյանը ներկայացրեց այն պետական մարմինները, որոնք համակարգում են տարբեր ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքը, ինչպես նաև անդրադարձավ նրանց գործունեության արդյունքներին: «Այսօր Ղազախստանի հասարակությունը համախմբվում է 3 հիմնական սյուների շուրջ: Դրանք են ընդհանուր պատմությունը, ընդհանուր արժեքները և ընդհանուր ապագան», - նշեց Նաիրա Մկրտչյանը: Նա հատկապես ընդգծեց Ղազախստանի քաղաքացիական ինքնության զարգացման կարևորությունը՝ անկախ ազգային պատկանելությունից:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանն իր զեկույցում ներկայացրեց Ղազախստանի քաղաքականության հիմնական գաղափարներն և վեկտորները, որոնք այսօր համաշխարհային քաղաքական գործընթացների համապատկերի վրա առանձնակի կարևորություն են ձեռքբերում ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար: Նա կոչ արեց համաժողովի մասնակիցներին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ղազախստանը՝ չնայած իր բազմազգ բնույթին, միակ երկիրն է հետխորհրդային տարածքում, որտեղ էթնիկ հողի վրա հակամարտությունների տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենում: «Աշխարհում անցում է կատարվում ցավոտ բազմաբևեռ համակարգին, և այն ուղեկցվում է սարսափելի քաղաքակրթական հակամարտություններով: Համախմբված հասարակություն և քաղաքացիական միասնություն ձևավորելու Ղազախստանի փորձը կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առանց հակամարտությունների հասարակություն կառուցել», - նշեց Սաֆարյանը:
Համաժողովի մասնակիցները ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը, ինչն առանձնակի արդիականություն է ստանում ներկա պայմաններում, երբ մեր երկրները դարձել են միևնույն տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 4,63 կմ/ժ