ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միացյալ արաբական ցուցակ. Նաթանյահուն պետք է հեռանա իշխանությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են ընթանում: Իշխող Լիքուդ կուսակցությունը, վերջին հարցումների համաձայն զիջում է իր դիրքերը ձախակողմյան «Սիոնիստական ճամբարին»: Երրորդ տեղում է «Արաբական միասնական ցուցակը»:  Այն իրենից ներկայացնում է Իսրայելի արաբական 4 առաջատար կուսակցությունների քաղաքական դաշինք:

Ինչպես տեղեկացնում է  kololeh.com լրատվականը,  2015թ. հունվարի 22-ին Իսրայելի արաբական չորս կուսակցությունները՝ Բալադը, Հադաշը,  Թաալը և Միավորված արաբական ցուցակը ձևավորել են դաշինք խորհրդարանական ընտություններին միասնական ցուցակով հանդես գալու համար: Նման քայլի պատճառը 2014թ. Կնեսեթի կողմից ընդունված օրենքն էր, որով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը երկու տոկոսից բարձացվել է 3.25-ի: Հարկ է նշել, որ 1990-ականներից սկսած այս կուսակցություններն անջատ մասնակցում են Իսրայելի խորհրդարանական ընտրություններին:

Ինչպես նշվում  է Միասնական ցուցակի նախընտրական ծրագրում, դաշինքը ձևավորվել է ինչպես նաև արաբական հասարակության, այնպես էլ օկուպացիայի և ռասիզմի դեմ պայքարող բոլոր ուժերի միավորման և ուժեղացման, նրանց  քաղաքական կշիռն ու ազդեցությունը ընդլայնելու նպատակով: Ընտրվելու դեպքում Միասնական արաբական ցուցակը խոստանում է պայքարել պաղեստինցի արաբների իրավունքների համար: Հաղթանակի դեմպքում այն նաև մտադիր է պահանջել ճանաչել պաղեստինցի արաբներին որպես ազգային փոքրամասնություն, որն ունի ինքնավարության իրավունք մշակութային, կրթության և կրոնական հարցերում: Միասնական արաբական ցուցակի նախընտրական ծրագրում ասվում է, որ վերջինս պայքարելու է չճանաչված գյուղերի ճանաչման համար՝ դրանով իսկ ապահովելով բնակարանների կառուցման համար հողատարածքների հարցը:

Միասնական ցուցակը գլխավորում է Հադաշի առաջնորդ Այման Օդեհը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: