ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիկուդ. ցանկացած զիջված տարածք իսլամիստներն օգտագործելու են Իսրայելի դեմ զինված պայքարի համար

Այսօր Իսրայելում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները ինչ-որ տեղ նման են գործող վարչապետի նկատմամբ ժողովրդի վստահության քվեի: Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունը, վերջին հարցումների համաձայն, գտնվում է երկրորդ հորիզոնականում:

Նշենք, որ Լիկուդ կուսակցությունն առաջին աջակողմյան կուսակցությունն է, որը գլխավորել է իսրայելական կառավարությունը: Այն հիմնադրվել է 1973թ. և սկզբնական շրջանում միավորել է ինչպես ձախակողմյան, այնպես էլ աջակողմյան կուսակցությունների: Այսպես, սկզբնական շրջանում Լիկուդի կազմի մեջ  են եղել Հերութը, Լիբերալ կուսակցությունը, Ազատ կենտրոնը, Ազգային կենտրոնը և Աշխատավորական շարժումը հանուն հզոր Իսրայելի: Լիկուդը իշխանության է եկել 1977թ. և հենց այդ ժամանակ էլ կուսակցությունը դարձավ բացառապես աջակողմյան:

Լիկուդի գաղափարախոսության գլխավոր հիմնաքարը Իսրայելի անվտանգությունն է: Կուսակցությունն Իսրայելի շրջակա տարածքները՝ Գազան և Արևմտյան ափը, դիտարկում է որպես երկրի անվտանգության ապահովման կարևորագույն մաս: Կուսակցության անզիջում դիրքորոշումը տարածքային  հարցում հիմնավորվում  է  նաև այն հանգամանքով, որ կուսակցությունը այդ տարածքները դիտարկվում են որպես Իսրայելի անբաժան մաս, հետևաբար նաև` բոլոր հրեաների օրինական սեփականություն: Անդրադառնալով տարածքային զիջումների հնարավորությանը՝ Իսրայելի վարչապետը Times of Israel լրատվականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երկազգ պետության սեղծումից խուսափելը շարունակում է մնալ իրենց նպատակը: Մյուս կողմից էլ Նեթանյահուն վստահ է, որ  ներկայումս զիջած ցանկացած տարածք կօգտագործվի իսլամիսների կողմից հրեական պետության դեմ զինված պայքարի համար:

Չնայած նրան, որ Իսրայելը համաձայնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ բանակցություններին Օսլոյում, որտեղ ՊԱԿ-ը առաջարկել էր «հող խաղաղության դիմաց» բանաձևը՝ իրականում կուսակցության գործողությունները կասկածների տեղիք են տալիս: Լիկուդը շարունակում է հանդես գալ գրավյալ տարածքներում բնակավայրերի ընդլայնման և Երուսաղեմն ու Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ պահելու դիրքերից:

Ինչ վերաբերում է փախստականներին, ապա Նեթանյահուի կուսակցությունը հանդես է գալիս Իսրայելի ներկայիս տարածքներ նրանց վերադառնալու իրավունքի դեմ: Նման դիրքորոշում նա մեկնաբանում է՝ ասելով, որ այն լուրջ սպառնալիք կարող է դառնալ հրեական պետության գոյության համար: Չնայած սրան՝ բանակցությունների տարբեր հարթակներից Նեթանյահուն և բանակցությունների իսրայելական խումբը համաձայնել են թուլատրել ընտանիքների վերամիավորման ենթատեքստում մի խումբ պաղեստինյան փախստականների վերադարձը Հրեական պետություն:

Լիկուդի համար անվտանգության մյուս կարևոր բաղկացուցիչը Իրանը  և վերջինիս միջուկային ծարագիրն են: Իսրայելի ներկայիս իշխանությունները դեմ են Իրանի և վեցնյակի միջև ցանկացած համաձայնագրի, որը նախատեսում է միջազգային հանրության կողմից զիջումներ Իրանին:   Times of Israel-ին տված նույն հարցազրույցի ժամանակ Նեթանյահուն նշել է. «Իրանը բավականին ագրեսիվ է առանց միջուկային զենքի: Երբ այն ստանա միջուկային զենք նրանց սովորական ագրեսիայի մակարդակը էլ ավելի կբարձրանա»: 

Ներկայիս իսրայելական իշխանությունների նման արմատական դիրքորոշումը միջուկային բանակցությունների նկատմամբ դարձավ ամերիկա-իսրայելական վաղեմի ջերմ հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառներից մեկը:  

Բացի անվտանգությանն առնչվող խնդիրներից Լիկուդի նախընտրական ծրագիրը նախատեսում է նաև ազատ շուկայական տնտեսության ստեղծում, հարկերի իջեցում,  ֆոնդային շուկաների վերահսկում, մասնավոր հատվածի ընդլայնում, բնակարաների պակասի վերացում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: