ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով  КАI գործակալությանը: Ակնկալվում է, որ Ազնավուրը Հռոմի պապ Ֆրանցիսկի հետ քննարկելու է համերգի կազմակերպումը:

Հռոմի պապին մոտ գտնվող աղբյուրները հայտնել են, որ Ֆրանցիսկը լավ ծանոթ է Ազնավուրի գործունեությանը և լսում է նրա երգերը: Թեև անցյալ տարի Ազնավուրը նշեց իր 90-ամյակը՝ երաժշտական քննադատները նշում են, որ նա դեռևս շատ լավ վոկալային տվյալներ ունի, ինչի շնորհիվ կարողանում է համերգներ տալ և նոր ձայնասկավառակներ ձայնագրել: Ազնավուրն ավելի քան 1000 երգեր է գրել, նկարահանվել է 60-ից ավել ֆիլմերում և ավելի քան 1 միլիոն ձայնասկավառակ է վաճառել:

Ապրիլի 12-ին Հռոմի պապը Սուրբ Պետրոսի եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցելու: Այս տարի նա հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ»: Այս կոչմանը ողջ պատմության ընթացքում միայն 36 սրբեր են արժանացել:  

Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղսպանությունը 2000 թվականին: 2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկը հաստատել է Վատիկանի տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը, և նա ասել է այդ մասին անգամ այն ժամանակ, երբ դեռ արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում: 2006 թվականին այն ժամանակ դեռ կարդինալ Խոսե Բերգոլյոն կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: