ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում կանցկացվի Արդարության երթ

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախումբը կանցկացնի Արդարության երթ, որն էլ կլինի այդ օրվա միակ միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին հայտնում է asbarez.com-ը: Ինչպես կազմակերպիչներն են նշում, երթի մասնակիցներն առավոտյան ժամը 10:00-ին հավաքվելու են լոսանջելեսյան Փոքր Արմենիա շրջանում և շուրջ 10 կմ քայլելու են դեպի Թուրքիայի հյուպատոսություն՝ ի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ բողոքի:

Կազմակերպիչների խոսքով այս համահայկական երթը կմիավորի Սփյուռքի ներկայացուցիչներին արդարության համար իրենց պայքարում՝ ցույց տալով հայ ժողովրդի հավաքական ուժն ու ոգին:

Հանձնախումբը սոցիալական ցանցերում արշավ է սկսել՝  կոչ անելով մարդկանց կարճ տեսագրություններ նկարահանել այն մասին, որ մասնակցելու են ապրիլի 24-ի Արդարության երթին, և դրանք տեղադրել համացանցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: