ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

SWAP գործարքը կնպաստի Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ակտիվացմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստթղթեր՝ ուղղված երկու երկրների միջև տնտեսական և բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ով Պեկինում պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ:  Հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի SWAP գործարքի պայմանագիր: Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը (աղբյուրը՝ cba.am):

Նշենք, որ արժութային SWAP-ը երկկողմ գործարք է, որով կողմերը սահմանված փոխարժեքով փոխանակում են արժույթներ (տվյալ դեպքում՝ ՀՀ դրամ եւ չինական յուան)՝ պայմանավորվելով որոշ ժամանակ հետո հետ փոխանակել նշված արժույթները:

Այս պայմանագրի շնորհիվ հայաստանյան ներմուծողները հնարավորություն են ստանում չինական մատակարարներին վճարել յուան՝ այսպիսով խուսափելով փոխարժեքային ռիսկից: Փոխարժեքային ռիսկն առաջանում է, երբ չինական կողմին յուան վճարելու համար օգտագործվում է այլ փոխարկելի արժույթ (օրինակ` դոլար): Այս դեպքում նախ պետք է հայկական դրամը վերածել դոլարի, այնուհետև այդ դոլարը վերածել յուանի: Սվոփի գործածության դեպքում երրորդ արժույթի փոխարկելու կարիքն անհետանում է և դրամը միանգամից փոխարկվում է չինական յուանով: Սա նվազեցնում է հատկապես վերջերս առկա դոլարի բարձրացման հետ կապված բոլոր ռիսկերը:

Նույն տրամաբանությամբ նշված պայմանագրի շնորհիվ փոխարժեքային ռիսկից խուսափում են նաև չինաստանյան ներմուծողները (հետևաբար նաև հայաստանյան արտահանողները):

Հայաստանը և Չինաստանն ունեն բավականին զարգացած առևտրատնտեսական հարաբերություններ, որի մասին են վկայում աղյուսակ 1.-ի տվյալները:

Աղյուսակ 1. Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն ԱՄՆ դոլար).

Տարեթիվ

Արտահանում

Ներմուծում

2011

16.2

404.2

2012

31.2

400.4

2013

68.8

385.9

2014

170.9

417.5

Աղբյուրը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Նշենք, որ Հայաստանից դեպի Չինաստան արտահանվող ապրանքնատեսակների կառուցվածքում հիմնական դեր է խաղում հանքանյութի մատակարարումը: Չինաստանից ներկրվող ապրանքների տեսականին շատ բազմազան է՝ հագուստ, կոշիկ, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

Տարեցտարի աճող առևտրաշրջանառության պայմաններում ավելի մեծ ծավալներով արժույթների փոխանակման անհրաժեշտությունն է առաջանում: Այսպիսով, պայմանագրի ստորագրումը կխթանի առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը երկու երկրների միջև:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: