ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյան. Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցել են հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչներ: 

Իր խոսքում նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարևորագույն գործընթացներից մեկը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն և ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, և այս ընտրությունները ևս պետք է լինեն այդպիսին:

Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների և մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: