ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը, որը մայիսին տեղի կունենա Վիեննայում, մատչելի կլնի նաև լսողության խանգարում ունեցող մարդկանց համար:

Այս մասին լրագրողներին հայտարարել Է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարտին Բիդերմանը, որն զբաղվում Է առաջիկա «Եվրատեսիլի» կազմակերպման հարցերով, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը՝ Ավստրիան, և նրա մայրաքաղաքը սրտաբաց են, և այնտեղ ուրախ են հյուրերի ժամանմանը: Ամբողջ մրցույթը կթարգմանվի խուլերի միջազգային լեզվով»,- հայտնել Է Բիդերմանը:   

Բիդերմանը նաև նշել է, որ դահլիճը, որտեղ տեղի  է ունենալու «Եվրատեսիլը», կարող Է տեղավորել մինչև 120 հազար մարդ: Այնտեղ կտեղավորվի նաև մամուլի կենտրոնը, որը կարող Է ընդունել մինչև 1,7 հազար լրագրողների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: