ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահչուփյանն առաջարկում է չքաղաքականացնել Ցեղասպանությունը

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն,  այդ պաշտոնում իր նշանակվելուց ի վեր, երբևէ աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ: Հակառակը` հրապարակային բոլոր ելույթներում նա մշտապես հավաստիացրել է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնում առաջնորդվելու է բացառապես Թուրքիայի շահերով, ինչը թերևս առավել քան հասկանալի է: Երեկ, սակայն, պաշտոնյան հանդես է եկել այս կոնտեքստում առաջին հայացքից  փոքր-ինչ տարօրինակ հայտարարությամբ.  մասնավորապես  անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը` Մահչուփյանը նշել է, «որ երբ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերն անվանում են ցեղասպանություն, 1915 թվականին հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն» չանվանելն անհնար է»: Դավութօղլուի խորհրդականը նշել է. «Վատիկանն իր վրայից նետել է շուրջ 100 տարվա հոգեբանական ծանրությունը: Երբ ասում եք, թե ինչու է այս բառն օգտագործել 100 տարի անց, պետք է հարցին հակառակ կողմից մոտենալ և ասել, թե ինչպես է Վատիկանն այսքան տարի դիմացել և չի ասել»: Այնուհետև Մահչուփյանը նշել է, որ  Հռոմի պապի խոսքերի մեջ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ ` հավելելով. «Թե՛ հայերի, թե՛ այլազգիների համար «ցեղասպանություն» եզրույթը քաղաքական լինելուց զատ ավելի շատ հոգեբանական իմաստ է սկսել կրել»:  Այս վերջին շեշտադրումն էլ լույս է սփռում հայկական հարցի առնչությամբ պաշտոնյայի դիրքորոշման հանկարծակի «փոփոխության» շարժառիթի վրա:

Ցեղասպանության հարցում Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշման առկա ալիքի ներքո նախկին բիրտ ձևերով ցեղասպանության փաստը հերքելն այլևս բարդ է դարձել: Ուստի թուրքական քաղաքական  որոշ շրջանակներից այժմ ականատես ենք լինում փոքր-ինչ այլ մոտեցման դրսևորման, այն է` Ցեղասպանության մասին ազատ խոսելով խուսափել դրա համար պատասխանատվությունից: Հենց այս մոտեցմամբ է բացատրվում «ցեղասպանություն» բառը առավելապես հոգեբանական և ոչ թե  քաղաքական կամ իրավաբանական իմաստով ընկալելու առաջարկը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: