ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ. խորհրդարանական լսումներ ԱԺ-ում

Ապրիլի 17-ին ԱԺ-ում  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացել է «Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Այնուհետև զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը և «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Լսումներն ուղեկցվեց նաև հարցուպատասխանով:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, կարևորելով Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ նման լսումների կազմակերպումը, նշեց, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն շահագրգռված է շարունակել համագործակցությունը ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում:

«Ռիգայի գագաթնաժողովը հնարավորություն կընձեռի գնահատելու համար՝ որտեղ են գտնվում երկկողմ հարաբերությունները, ինչպիսի առաջընթացի ենք հասել, նաև ապագա գործունեության ռազմավարական ուղենիշերը: Համոզված եմ, որ գագաթնաժողովը վերահաստատելու է ԵՄ հանձնառությունը՝ ԱլԳ-ն մնում է մեր առաջնահերթ խնդիրը, ինչպես նաև հաստատելու այն, որ դրանք նպատակ ունեն զարգացնելու ավելի սերտ հարաբերությունները անկախ ԱԼԳ երկրների հետ: Դա նաև ցույց կտա, որ տարբերակումը երկկողմ հարաբերություններում կօգնի պահպանելու ԱլԳ-ն իբրև ներառական շրջանակ բոլոր 6 պետությունների համար, ինչն էլ կլինի նրանց հավակնությունը ԵՄ առումով»,- նշեց Հրիսթեան` ընգծելով, որ ԵՄ-ն փորձում է աշխատել բոլոր երկրների հետ՝ խուսափելով բոլոր բաժանարար գծերից:

Թևան Պողոսյանն իր զեկույցում կենտրոնացավ երկկողմ շահերին և համագործակցության կազմակերպման գործընթացային տարրերին: Բանախոսն ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ մինչև Ռիգայի գագաթաժողովն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի հնարավոր քայլերին: Ըստ նրա` «առկա խնդիրներն ինքնուրույն պիտի լուծենք, որն էլ կլինի «և-և»-ի քաղաքականության լավագույն իրականացումը»:

ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն իր հերթին շեշտեց, որ Հայաստանը Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրամիությունից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ համագործակցության հետագա ձևաչափը մատնանշելու ուղղությամբ: Նա նաև անդրադարձավ վերջերս տեղի ունեցած ՀՀ-ԵՄ մտքերի փոխանակման գործընթացին, որի ժամանակ, ըստ նրա, ձևավորվել են քննարկումների երկու հարթակ: Առաջին հարթակում քննարկումներ են ընթացել քաղաքական և անվտանգության ուղղություններով համագործակցության վերաբերյալ, երկրորդում՝ տնտեսական ն համագործակցության նոր ուղիներ գտնելու վերաբերյալ:

Լսումներին վերջինը զեկույցով հանդես եկավ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը, ով կարևորեց, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու մանդատը տրամադրի մինչև Ռիգայի գագաթաժողով, ինչպես նաև սահմանի բանակցությունների հստակ ժամկետ:  Զեկուցողը ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդման համատեքստում ներկայացրեց նաև մի շարք առաջարկներ,  մասնավորապես` Հայաստանում ԵՄ ճանաչելիության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը, ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի մոնիթորինգի արդյունավետության բարձրացումը, ԱԺ-ում իրավական ակտերի` եվրոպական չափանիշներին համապատասխանելիության փորձաքննության ինստիտուտի ներդրումը: Բեքարյանը կարևորեց նաև եվրոպական տարածաշրջանային մի քանի գրասենյակներ` Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, ինչպես նաև ԵՄ կողմից ԼՂՀ քաղաքացիական հասարակությանն աջակցություն տրամադրումը:

Լսումների վերջում Նաիրա Զոհրաբյանը գոհունակություն հայտնեց հնչած բովանդակային զեկույցների և առաջարկների համար և հայտարարեց, որ Ռիգայի գագաթաժողովից հետո, հիմնվելով վերջինիս արդյունքների վրա, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կնախաձեռնի նոր հանրային լսումներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: