ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Dasaran» կրթական ծրագիրը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից

Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի ղեկավար կազմի հանդիպումը հայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ կրթական ծրագրի կայքում առկա կրթական-ինտելեկտուալ խաղերին, որոնք հնարավորություն կտան սփյուռքահայ աշակերտներին համալրելու իրենց՝ մայրենի լեզվից ունեցած բառապաշարը և բարելավելու լեզվի իմացությունը, ծանոթանալու հայոց պատմությանը, աշխարհագրությանը, գրականությանը:

Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին կրթական ծրագրի, մասնավորապես՝ Սփյուռքի հայ երեխաների և Հայաստանում ու Արցախում բնակվող նրանց հասակակիցների միջև կրթական ընդհանուր միջավայրի միջոցով կամուրջներ հաստատելու հեռանկարի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև այն, որ էլեկտրոնային միասնական հարթակում ընդգրկված սփյուռքահայ աշակերտները կկարողանան մասնակցել «Dasaran»-ի նախաձեռնած բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների և տարատեսակ միջոցառումների, որն իր հերթին կխթանի նրանց գիտելիքների ընդարձակմանը, ստեղծագործական մտքի դրսևորմանը, հասակակիցների հետ ակտիվ հաղորդակցմանը:

Հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին «Dasaran»-ի ներուժն ու գործունեությունը՝ ուղղված նորարարական մեթոդներով Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության պահպանմանը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ծրագրի ընդլայնմանը և Բոստոնի հայկական դպրոցները «Dasaran»-ի տրամադրած միասնական էլեկտրոնային հարթակ ներգրավելուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: