ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տնտեսություն. ԱՄՀ կանխատեսումներ և ՀՀ վիճակագրական տվյալներ

Վերջերս Արժույթի համաշխարհային հիմնադրամը (ԱՀՄ) հրապարակել է World Economic Outlook -2015 զեկույցը: Ըստ հիմնադրամի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսական աճն այս տարի կկազմի 3.3 տոկոս, ընդ որում զարգացող երկրների մոտ այն կլինի 2.4 տոկոսի սահմաններում: Ըստ  ԱՀՄ 2015թ. մարտի կանխատեսումների՝ ՀՀ տնտեսական աճը կունենա 1 տոկոսի անկում:

Սակայն, պետք է նշել,  որ միջազգային կառույցների կանխատեսումները ոչ միշտ են իրականանում. անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՀ կանխատեսել էր 2.6 տոկոսի աճ ՀՀ տնտեսության համար, սակայն իրական աճը կազմեց 3.4 տոկոս: Այսպիսով, կարելի է ասել, որ կանխատեսումները միայն դիտարկումներ են, սակայն դա միանշանակ ընդունել չի կարելի: Ավելին, ստորև ներկայացված են վիճակագրական ծառայության կողմից տրամադրված ՀՀ տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Տվյալներն արտացոլում են տնտեսական վիճակի փոփոխությունները հունվար – մարտ ամիսների կտրվածքով՝ 2014թ.-ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:

2015թ. ՀՀ տնտեսական ամփոփ տվյալներ

 

Տնտեսական ցուցանիշ

Չափի միավոր

2015թ.

Հունվար-մարտ

2015թ. հունվար-մարտը 2014թ. հունվար-մարտի նկատմամբ, %

1

Տնտեսական ակտիվության ցուցանիշ

%

x

102.5

2

Արդյունաբերական արտադրանքի ծավալ

Մլն. դրամ

288,738.3

102.0

3

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալ

Մլն. դրամ

74,906.4

104.5

4

Շինարարության ծավալ

Մլն. դրամ

42,508.8

100.8

5

Առևտրի շրջանառություն

Մլն. դրամ

442,863.6

93.7

6

Ծառայությունների ծավալ (առանց առևտրի) 

Մլն. դրամ

254,399.9

103.9

7

Սպառողական գների ինդեքա

% 

x

105.1

8

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքս

%

x

105.4

9

Էլեկտրաէներգիայի արտադրություն

Մլն. կՎտ. Ժ

1,831.2

87.4

10

Միջին ամսական անվանական աշխատավարձ

դրամ

174,347

110.3

11

Արտաքին առևտրաշրջանառություն

Մլն. Դոլար

945.1

71.5

12

Արտահանում

Մլն. Դոլար

267.6

76.9

13

Ներմուծում

Մլն. Դոլար

677.5

69.5

14

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ

 

477.26

x

 

Ինչպես երևում է այս տվյալներից, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար – մարտ ամիսների դրությամբ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.5 տոկոսով, ինչը բավական լավ արդյունք է: Այս ցուցանիշով մենք տարածաշրջանում առաջինն ենք, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կտրվածքով երկրորդը՝ Ղազախստանից հետո։ Արտադրության ծավալներն աճել են 2 տոկոսի չափով: Գյուղատնտեսությունն իր արտադրության ծավալներով առաջ է անցել արդյունաբերությունից՝ գրանցելով 4.5 տոկոսի աճ: Շինարարության ոլորտը մի փոքր զիջում է վերը նշված երկու ոլորտներին, այն գրանցել է 0.8 տոկոսի աճ, սակայն սա բացատրելի է, քանի որ ձմռան ամիսներին շինարարության ոլորտը հիմնականում աշխուժություն չի ցուցաբերում: Ծառայությունների ոլորտը գերազանցում է բոլորին՝ գրանցելով գրեթե 4 տոկոսի աճ: Նվազող արդյունք է գրանցել առևտրաշրջանառությունը՝ 6.3 տոկոսի չափով: Արտաքին առևտուրը նվազել է 28.5 տոկոսով, այդ թվում 23.1 տոկոսով նվազել է արտահանումը և 30.5 տոկոսով՝ ներմուծումը: Ինչպես երևում է տվյալներից ներմուծումը ավելի է կրճատվել, քան արտահանումը: Պետք է նշել, որ ներմուծման ծավալների կրճատումը դիտարկվում է որպես դրական արդյունք, ինչը հուշում է այն մասին, որ ներքին արտադրանքը բավարարում է պահանջարկը և ներմուծման կարիքը կրճատվում է: Ինֆլիացիան սպառողական ապրանքների գծով գրանցվել է 5.1 տոկոս, իսկ արդյունաբերական ապրանքների գծով՝ 5.4 տոկոս: Գնաճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք հիմնականում արտաքին են: Այս դեպքում գնաճի բացասական հետևանքները կանխելու համար լավագույն լուծումը աշխատավարձերի բարձրացումն է: Այսպիսով, ըստ վիճակագրական տվյալների՝ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 0.3 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ:

Ընդհանուր առմամբ տնտեսական պատկերը դրական է: Պետք է հաշվի առնել նաև մի շարք այլ գործոններ, որոնք ազդում են հատկապես զարգացող երկրների վրա: Օրինակ՝ դոլարի տատանումները, որոնք որոշակի ռիսկեր են առաջացնում, մյուս կողմից դոլարի արժևորումը բացասական է ազդում հատկապես ներմուծման վրա, քանի որ դառնում է ներքին շուկայում ապրանքների թանկացման պատճառ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: