ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած ընտրությունները միջազգայնորեն չեն ճանաչվում, դա չի հուսահատեցնում արցախցիներին

Photo by Armlur

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ընտրատեղամաս և կատարել է իր ընտրությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բ․Սահակյանը նշել է, որ հանգամանքը, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում, դեռ չի նշանակում, որ Արցախում հուսահատվում են, հաղորդում է «Աիցախպրես»-ը։

«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունները ընտրությունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները:

«Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները: Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքացիներին»,-եզրափակել է ԼՂՀ նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: