ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 156,33 դրամ ԱՐԾԱԹ - 267,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 953,25 դրամ

Թևան Պողոսյան. Արցախում անցան շատ ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը «Ժառանգություն խմբակցության» անդամ Թևան Պողոսյանի հետ, ով հայաստանյան խորհրդարանական պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն է անցկացրել ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքում:

 

 

-         Ինչպե՞ս եք գնահատում կայացած ընտրությունները, արդյո՞ք ապահովված են եղել բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

-         Իրականում այո, Արցախում անցան շատ ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Կարելի է միայն ու միայն գնահատել, որ այն իշխանությունները, որ ձևավորվելու են, ունեն 100 %-անոց լեգիտիմություն:

 

-         Ընտրությունների արդյունքում ձևավորված ԼՂՀ ԱԺ-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ երկու խորհրդարանների համագործակցության առումով:

-         Առաջին հերթին, պետք է գիտակցենք, որ սա առաջին անգամը չէ, որ ձևավորվում է խորհրդարան, միշտ էլ բոլոր խորհրդարաններն աշխատել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Այժմ կրկին օրենսդիր խումբ է ձևավորվելու, որը  աշխատելու է Արցախի զարգացման համար ապագա բոլոր խնդիրներում՝  պառլամենտական դիվանագիտության, պառլամենտական տարբեր հարթակներում ներկայանալու, ինչպես նաև  տնտեսական խնդիրների, օրենքների մշակման զարգացման հարցում ավելի ճիշտ դերակատարում ունենալու:

Ըստ այդմ էլ՝ գործավարությունն ու  պետականաշինությունն Արցախում կզարգանա և   հզոր երկիր ձևավորելու հնարավորություն կստեղծվի:

 

-         Որքանո՞վ  այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի միջազգային ընկալման փոփոխության վրա:

-         Նշանակություն չունի, թե նախկինում, ինչ հայտարարություններ են արվել կամ ինչ է ասվել. Արցախը շարունակում է զարգացում ապրել:

 25 երկրներից եկած 100-ից ավելի միջազգային դիտորդներ տեսել են՝ ինչ ճանապարհով է զարգանում Արցախը: Եվ,  բնականաբար, այդ 100 դիտորդների և կառույցների (որոնք որ լրատվությամբ էին զբաղվում) միջազգային լրատվական միջոցներին տարածած տեղեկությունների հիման վրա աշխարհում կձևավորվի այնպիսի կարծիք , որ Արցախը ճիշտ ուղու վրա է կանգնած։ Իրենք իրենց աչքով տեսածը պատմելու են և, բնականաբար, ավելի ճիշտ  տեղեկություններ կտարածվեն ԼՂՀ-ի մասին:

Այնուամենայնիվ, սա  չի նշանակում, որ որևէ երկիր անմիջապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, բայց քայլ առ քայլ Արցախի անկախ, սուվերեն երկիր լինելու ընդհանուր ընկալումն աշխարհում կնպաստի ճանաչման գործընթացին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 11.27 կմ/ժ
5 C°
 
  15° 
29.03.2017
  15° 
30.03.2017
Հարցում

Ակնկալո՞ւմ եք լարվածության ավելի մեծ աճ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։