ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արտաքին քաղաքական կուրս ընտրեց ԼՂՀ բնակչությունը

Մայիսի 3-ին ԼՂՀ ընտրվեց 6-րդ գումարման Ազգային ժողովը, որում ներկայացված են լինելու 5 կուսակցություններ։ Ընդ որում, կարևոր է նշել, որ դրանցից միայն երկուսը կարելի է իշխանական համարել, մինչդեռ մյուսները դիրքավորվել են որպես ընդդիմադիր կուսակցություններ։

Ներքաղաքական, սոցիալական հարցերում կուսակցությունների ունեցած տարաձայնություններին զուգահեռ՝ պետք է նշենք, որ արտաքին քաղաքականության հիմնական վեկտորների հարցում նրանց մոտեցումներում, ընդհանուր առմամբ, միասնականություն և համակարծություն է արձանագրվում։

Գրեթե բոլոր կուսակցությունների մոտ առկա է ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու, բանակցային հավասար կողմի կարգավիճակ ձեռք բերելու դրույթը։ Մոտավոր հաշվարկով կարող ենք նշել, որ ԼՂՀ քաղաքացիների մոտ 92%-ը կարևորել է ԼՂՀ-ի՝ բանակցային սեղան վերադարձը, իսկ 94%-ը՝ հակամարտության խաղաղ կարգավորումը։ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է ուժեղ Արցախի կառուցման մեջ։

Միաժամանակ կուսակցությունների կողմից կարևորվում է անվտանգության դրույթը։ «Հակամարտության կարգավորումը չպետք է բերի անվտանգության առնվազն ներկայիս մակարդակի նվազմանը»,- նշված է «Շարժում-88» կուսակցության նախընտրական ծրագրում։ Կարևորվում է նախաձեռնողականությունը, մերժվում՝ պարտվողականությունը։ «Մենք մերժում ենք պարտվողականությունն ու հոռետեսությունը»,- նշված է «Ազգային վերածնունդ» կուսակցության ծրագրում։

Խաղաղ կարգավորման տեսլականի հետ մեկտեղ՝ զգոնության կոչ է հնչում՝ պատրաստ լինելու հնարավոր բացասական զարգացումներին։ «Այս հարցում մենք միանշանակ հակված ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն ավագ սերնդի փորձը մեզ հուշում է, որ պետք է միաժամանակ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում մեզ պարտադրված տարբերակով հարցի լուծմանը: Որովհետև, հետևելով Ադրբեջանում իրականացվող քարոզչական գործընթացներին, հայատյացության սերմանմանը նույնիսկ մատաղ սերնդի շրջանում, չենք կարող մեր օրակարգից բացառել վերոնշյալ երկրորդ տարբերակի հավանականությունը»,- «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է ԱԺԿ ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը:

Բոլոր կուսակցությունների կողմից կարևորվում է ԼՂՀ միջազգային ճանաչումը։ Հենվելով ԱԺ-ում ընդգրկված կուսակցությունների  հավաքած քվեների և ծրագրերի վրա՝ կարող ենք նշել, որ ԼՂՀ քաղաքացիների մոտավորապես 98%-ը կարևորել է ԼՂՀ միջազգային ճանաչումն ու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԼՂՀ հարաբերություններին, արցախյան կուսակցությունների մոտ նկատվում է այս հարաբերությունների կարևորում։ Այն 5-ից 3 կուսակցությունների կողմից դիտարկվում է ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության ներքո։ Կարևորվում է նաև ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքի կնքումը։

Արտաքին քաղաքականությանն առնչվող այլ հարցերում մեծ դերակատարում է տրվում ինստիտուտներին ու արտաքին հարաբերությունների օգտագործմանը ԼՂՀ միջազգային ճանաչման, համագործակցության խթանման համար։ ՀՅԴ-ի կողմից առաջարկվում է մշակել արտաքին քաղաքականության հայեցակարգ, կուսակցություններից մի քանիսը կարևորում են տարածաշրջանում ԼՂՀ-ի դերի մեծացումը։ Այս տեսակետից ուշագրավ է արտաքին հարաբերությունների շրջանակի ընդլայնման առաջարկը՝ ընդհուպ մինչև Իրանի հետ առևտրատնտեսական կապերի հաստատում։

Վերոնշյալ հարցերն օրակարգային են բոլոր կուսակցությունների համար և տեղ են գտել բոլորի թե՛ նախընտրական ծրագրերում, թե՛ ելույթներում ու հարցազրույցներում։

Ստորև կարող եք ծանոթանալ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման կազմում ընդգրկված կուսակցությունների նախընտրական ծրագրերի համեմատական աղյուսակին և Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կուսակցության ներկայացուցիչների տված մեկնաբանություններին։

Աղյուսակի միջոցով կարող եք համեմատել կուսակցությունների նախընտրական ծրագրերում տեղ գտած դրույթները՝ վերաբերող արտաքին քաղաքական մի քանի ուղղությունների՝ ՀՀ-ԼՂՀ հարաբերություններին, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ու արտաքին քաղաքական այլ վեկտորներին։

 

 

Արտաքին քաղաքական դրույթներ (նախընտրական ծրագրեր)

 

«Ազատ հայրենիք» (47,5 %, 15 մանդատ)

ՀՅԴ (18,81,  7 մանդատ)

ԱԺԿ (19.1%, մանդատ)

«Շարժում -88» (6.93, 2 մանդատ)

«Ազգային վերածնունդ» (5,38 %, 1 մանդատ)

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորում

 

 

ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Արցախի

հիմնահարցի լուծումն է, որը մենք դիտում ենք որպես հայ դատի բաղկացուցիչ մաս

և կարծում ենք, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային

իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:

Բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՅԴ-ն կարծում է, որ.

 

- պետք է վարել ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն,

և ԼՂՀ-ն պիտի  հանդես գա որպես բանակցող կողմ,

 

-ՀՀ-ն նույն գործընթացում լինի ԼՂՀ-ի անկախության, անվտանգության

երաշխավորը:

Կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ու բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը` շեշտելով, որ առանց Արցախի անմիջական և իրավահավասար մասնակցության դրանք չեն կարող արդյունավետ լինել:

Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային կողմ:

 

- Հակամարտության կարգավորումը չպետք է բերի անվտանգության առնվազն ներկայիս մակարդակի նվազմանը:

 

- Բացառել Արցախյան հիմնահարցի կարգավորման փոխկապակցումը հայ-թուրքական հարցին:

Արցախի հարցում «Ազգային վերածնունդ» կուսակցության համար առաջնայինը ձեռք բերված հաղթանակի ամրապնդումն է և հաղթական ելքի վերջնական ամրագրումը։ Մենք մերժում ենք պարտվողականությունն ու հոռետեսությունը։

ՀՀ-ԼՂՀ հարաբերություններ

 

Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդում:

ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասին պետք է հռչակվեն համայն հայության հայրենիք: ԼՂՀ-ն,

ելնելով համայն հայության ամբողջականության գաղափարի գիտակցումից,

ազգային շահերը ներկայացնողի իր յուրահատուկ գործոնով պետք է գործուն և

կարևոր դերակատարություն ունենա հայության համախմբման և Սփյուռքի

հայապահպանման գործում: Արցախը պետք է դառնա հայ ժողովրդի միասնության

գաղափարական և առարկայական կիզակետը:

 

Արցախ-Հայաստան-Սփյուռք բազմակողմանի կապերի ամրապնդումը և զարգացումը պետք է հիմնված լինեն փոխշահավետ գործակցության վրա, որ ենթադրում է հետևյալ մոտեցումները՝

 

-հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև համազգային փոխըմբռնման,

փոխվստահության, միասնության և համախմբվածության մթնոլորտի ապահովում,

 

-համահայկական քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական խորհրդաժողովների, համաժողովների, հավաքների, ինչպես նաև այլ բնույթի

միջոցառումների կազմակերպումը ԼՂՀ-ում, ՀՀ-ում և Սփյուռքում: Նման

միջոցառումներին Արցախի մասնակցության ապահովում,

 

-ԼՂՀ-ում, ՀՀ-ում և Սփյուռքի միջև երկարաժամկետ համագործակցության

ծրագրերի մշակում և իրականացում,

 

-ԼՂՀ-ում, ՀՀ-ում և Սփյուռքում համահայկական տեղեկատվական դաշտի

ձևավորում և բազմակողմանի համագործակցության ծավալում.

 

- Սփյուռքի ներուժի ամբողջական մասնակցության ապահովում ԼՂՀ սոցիալ-

տնտեսական հիմնահարցերի լուծման գործում:

- Օգտագործելու է ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի ներուժը և խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ Արցախի և միջազգային հանրության միջև շփումները խթանելու ուղղությամբ,

արժևորում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը և հետամուտ է լինելու փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ապահովմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Արցախ վերադարձող սփյուռքահայերի, այդ թվում սիրիահայերի, համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը,

- գտնում է, որ հասունացել է ՀՀ հետ ԼՂՀ հարաբերությունների իրավապայմանագրային կանոնակարգման պահը:

-ՀՀ և Արցախի միջև կնքել ռազմավարական դաշինք:

 

Արցախի տնտեսության զարգացման հեռանկարի առումով կարևոր քայլ կլինի Հայաստանին կապող երկաթուղու շինարարությունը:

 

ՀՀ–ում գործող համապատասխան պետական ու մասնավոր կառույցների հետ համագործակցության խթանմամբ հարկավոր է խթանել զբոսաշրջությունը:

ԼՂՀ միջազգային ճանաչում

 ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացում

 

Արցախի տարածքային ամբողջականությունը տարածաշրջանի

կայունությունն ու խաղաղությունը երաշխավորող հիմնական գործոնն է, առ այդ՝

Արցախը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային կարևոր գործոններից

մեկը և իր ուրույն դիրքորոշումներն արտահայտի զանազան իրադարձությունների ու

զարգացումների ուղղությամբ:

Գերակա է համարում Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ստեղծված ԼՂՀ անկախ և ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը

-Արցախի Հանրապետության լիարժեք ճանաչում ՀՀ և միջազգային հանրության կողմից՝ որպես երկու հայկական պետությունների միավորման պայման։

 

-Ըստ ամենայնի հետապնդել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը:

Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք միջազգային ասպարեզում Արցախի «դե յուրե» ճանաչման համար՝ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքով։

Արտաքին քաղաքական

գերակայություններ

 

 

Մշակել և ընդունել արտաքին քաղաքականության հայեցակարգ,

 

- բարեկամ երկրների հետ նպատակաուղղված աշխատանքներ ծավալել`

ընդլայնելով այդ պետություններում ԼՂՀ դիվանագիտական մարմինների

ներկայությունը:

 

-ԼՂՀ իշխանությունները պետք է ամուր կեցվածք ունենան տարածքային

ամբողջականության պահպանման գործընթացում՝ դիտելով այն որպես

խաղաղության պահպանման հիմնական երաշխիք,

 

-հակաղարաբաղյան քարոզչության չեզոքացում և միջազգային հանրությանը ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների մասին տեղեկացում:

 

ԼՂՀ միջազգային և տարածաշրջանային ինտեգրումը համարում է հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը՝ հիմք ընդունելով ԼՂՀ ազգային անվտանգությունը և նրա քաղաքացիների ազատությունը,

 

կարևորում է արտերկրի ժողովրդավարական արժեքներ դավանող և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանող կառույցների և կուսակցությունների հետ համակողմանի քաղաքական կապերի ստեղծումը,

-Անվտանգության և զարգացման հետագա ապահովում Արցախի Հանրապետության առնվազն ներկայիս փաստացի սահմաններում՝ Արցախի բաղկացուցիչ մաս կազմող և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտունու և Մարտակերտի որոշ հատվածների հետ։

 

-ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունում՝ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմամբ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարծում է, որ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը, բացի Արցախի միջազգային ճանաչման ու անվտանգության հարցերից, պետք է լինի ակտիվ արտաքին տնտեսական գործունեությունը: Կարևորելով Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ հատկապես մեծ տեղ է հատկացնում հարևան Իրանի հետ սերտ առևտրատնտեսական կապերի հաստատումը, ինչը վերջին տասնամյակում գրեթե գոյություն չունի: Համարում է, որ Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետություն, պետք է ակտիվորեն մասնակցի համահայկական խնդիրների լուծմանը՝ առաջնահերթ նշանակություն տալով դեպի Հայրենիք հայրենադարձության համար պայմանների ստեղծմանը:

 

2015թ. մայիսին ձևավորվելիք Ազգային ժողովում ունենալով ընտրողի քվեն՝ կուսակցությունը մտադիր է նոր որակի հասցնել խորհրդարանական դիվանագիտությունը՝ կուսակցության միջազգային կապերը ի նպաստ դնելով Արցախի միջազգային վարկանիշի և ճանաչվածության մակարդակի բարձրացման համար:

 

 

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորում («Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցներ)

«Ազատ հայրենիք» (47,5 %) 

 «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք միայն խաղաղ բանակցությունների հիման վրա, որտեղ, սակայն, վերջնական խոսքը պետք է ասի ժողովուրդը:

Պետք է շեշտեմ սակայն, որ բանակցային գործընթացում շոշափելի հաջողություններ ունենալու համար առկա ձևաչափը ոչ միայն բավարար չէ, այլև թերի է, և օր առաջ ղարաբաղյան կողմը պետք է վերադառնա որպես լիիրավ մասնակից». Վահրամ Պողոսյան: 

 

ՀՅԴ (18,81) 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, բնականաբար, մեր կուսակցությունը ի սկզբանե որդեգրել է իր տեսակետը: Նախևառաջ Արցախը պետք է լիիրավ մասնակից լինի բանակցային գործընթացին և լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այն, ինչ տեղի է ունեցել տասնամյակներ առաջ` Ղարաբաղի դուրսմղումը, որևէ ձևով համարժեք քայլ չի դիտարկվում մեր կողմից: Այդ իսկ առումով մեր տեսակետներն անփոփոխ են. մենք բանակցային գործընթացին ավարտական փուլ հաղորդելու և վերջնական հանգուցալուծման համար մենք առաջարկում ենք երկու թեզ. մեկ՝ սեղանի շուրջ բանակցային գործընթաց ծավալելու և այդ գործընթացին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունն ապահովելու, մյուս կողմից՝ դրան զուգահեռ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացն ավելի ակտիվացնելու և խորացնելու, որով և կարող ենք ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա». Դավիթ Իշխանյան:

 

ԱԺԿ (19.1%)

«Այս հարցում մենք միանշանակ հակված ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն ավագ սերնդի փորձը մեզ հուշում է, որ պետք է միաժամանակ պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում մեզ պարտադրված տարբերակով հարցի լուծմանը: Որովհետև, հետևելով Ադրբեջանում իրականացվող քարոզչական գործընթացներին, հայատյացության սերմանմանը նույնիսկ մատաղ սերնդի շրջանում, չենք կարող մեր օրակարգից բացառել վերոնշյալ երկրորդ տարբերակի հավանականությունը: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ հակամարտությունը խաղաղ կարգավորում կունենա». Դավիթ Մելքումյան:

 

«Շարժում -88» (6.93) 

 «Հարցի քաղաքական կարգավորումը ոչ մի դեպքում չպետք է բերի անվտանգության ներկայիս մակարդակի իջեցմանը». Էդուարդ Աղաբեկյան։

 

 

«Ազգային վերածնունդ» (5,38 %) 

 «Ղարաբաղյան հարցում մենք միայն մեկ գերտերություն ենք տեսնում, և այդ գերտերությունն Արցախն է: Միայն զարգացած տնտեսությամբ, առաջադեմ քաղաքական համակարգով, ուժեղ հասարակությամբ Արցախը կարող է լուծել պաշտպանության և դեմոգրաֆիայի խնդիրներ, վերջնականացնել պատերազմի դաշտում մեր տարած հաղթանակը». Հայկ Խանումյան:

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: