ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ կհաղթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում

Սոցհարցումները վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի մայիսի 7-ին կայանալիք ընտրություններն իսկապես անկախատեսելի են: 

Ըստ վերջին սոցհարցման (05.05.2015)` «Աշխատավորական» և «Պահպանողական» կուսակցություններն ունեն հաղթելու հավասար շանսեր՝ յուրաքանչյուրը 33%-ով: Անցած շաբաթ Պահպանողականները մնացած կուսակցությունների համեմատ ձայների մեծամասնությամբ զբաղեցնում էին առաջին տեղը, սակայն ժամանակ առ ժամանակ արված այլ հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ դա այդքան էլ այդպես չէ: Ի տարբերություն նախորդ շաբաթվա՝ «Աշխատավորական» կուսակցությունն առավելություն է ձեռք բերել, իսկ ինչ վերաբերում է թորիների կուսակցությանը, ապա նրանք պետք է ջանք գործադրեն ավելի շատ ձայներ հավաքելու համար, եթե ցանկանում են մնալ իշխանության կազմում:

Այնուամենայնիվ, այս ամենը միայն կանխատեսումներ են: Հետևաբար՝ այն հարցին, թե ո՞վ կհաղթի ընտրություններում,  շատ դժվար է որևէ պաստասխան տալը, քանի որ, հաշվի առնելով վերջին սոցհարցումները, 2015 թվականի ընտրություններն ընդհանուր առմամբ վերջին տասնամյակների ամենաանկանխատեսելի ընտրություններն են լինելու: Ենթադրվում է, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա կառավարական մեծամասնություն ձևավորել: Որոշ հարցումների արդյունքների համաձայն ՝ Աշխատավորները և Պահպանողականները հնարավոր է խորհրդարանում ունենան տեղերի միևնույն քանակը:

Եթե ոչ մի կուսակցություն մեծամասնական ընտրական համակարգով չընտրվի, ապա այդ դեպքում Դեյվիդ Քամերոնը կշարունակի ղեկավարել խորհրդարանն այնքան ժամանակ, մինչև կուսակցությունների միջև բանակցություններ տեղի չունենան և որպես իշխող կուսակցություն՝ առաջին հնարավորությունը նրան է ընձեռվելու ձևավորել կառավարությունը՝  կամ ֆորմալ ընդդիմության, կամ դաշնակից կուսակցությունների միջոցով: Իսկ եթե չհաջողվի դա իրականացնել, ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը, օրինակ՝ Աշխատավոր կուսակցությունը, կփորձի ձևավորել կառավարություն:

Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցությանը (UKIP)՝ վերջին հարցումները ցույց են տվել, որ, ի տարբերություն նախորդ շաբաթվա, այս կուսակցությունը կորցրել է 23 % հավաքած ձայների մի մասը, որից էլ ենթադրվում է, որ այն խորհրդարանում կզբաղեցնի ընդամենը 2տեղ:  Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կուսակցությունը 3 % աճ է արձանագրել 2010 թվականի համեմատ:

Թորիները, նույնպես, զիջել են  իրենց տեղը: Այս կուսակցությունը շաբաթն ավարտել էր 34.5% ձայներով, 2 միավոր առաջ էր գտնվում Աշխատավորներից: Իսկ այս շաբաթ ականատես ենք լինում հակառակ գործընթացին… Թորիները զիջել են իրենց տեղն Աշխատավոր կուսակցությանը:  Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի մոտ 280-290 տեղ, որը, ընդանուր առմամբ, վատ ցուցանիշ չէ՝ համեմատած մյուս կուսակցությունների արդյունքների  հետ:

Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին՝ Guardian-ի կատարած վերջին հարցումների համաձայն՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կզբաղեցնի 55 տեղ նոր խորհրդարանում, Ազատ դեմոկրատները՝ 27, Դեմոկրատական միասնական կուսակցությունը՝ 9-ը,  իսկ Կանաչների կուսակցությունը   կպահպանի իր 1 տեղը:

1974 թվականից սկսած՝ Մեծ Բրիտանիայում ընտրությունների ժամանակ չի եղել այնպիսի իրավիճակ, որտեղ հնարավոր լիներ ենթադրել, որ երկու կուսակցություններն էլ կունենան հավասարաչափ ձայներ: Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ մայիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա կառավարական մեծամասնություն ձևավորել, չնայած որ տվյալ փաստը չեն խոստովանում ո՜չ Դևիդ Քեմերոնը, ո՜չ Էդ Միլիբենդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: