Արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կամ Թերեզա Մեյի չարդարացված «ռիսկը»
Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Այսպես, ներկա դրության պահպանողականները ստանում են 318, լեյբորիստները՝ 261, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Շոտլանդիայի ազգային կուսակցություն՝ 35 մանդատ, ևս 23 մանտադ բաշխվում է այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների միջև: Փաստորեն վարչապետ Թերեզա Մեյի գաղափարը այս ընտրությունների միջոցով ամրապնդել պահպանողականների դիրքերը Brexit-ի գործընթացում, տապալվեց. նրան ոչ միայն չհաջողվեց այս ընտրություններով ամրապնդել պահպանողականների դիրքերը, այլ կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը: Նշենք, որ Բրիտանիայում խորհրդարանը, որում կուսակցություններից ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չունի՝ 326 մանդատ, անվանում են կախյալ: Սա նշանակում է, որ կառավարությունը կազմվելու է կոալիցիայի միջոցով:
Նշենք, որ նախկինում Լեյբորիստները սպառնում էին արգելափակել ԵՄ կազմից դուրս գալու մասին վերջնական համաձայնագիրը, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փաստացիորեն բոյկոտում էր կառավարության նախաձեռնությունները: Արդյունքում, Թերեզ Մեյը կոշտ Brexit-ի համար անհրաժեշտ աջակցություն չունենալով, ստիպված էր տեղի տալ տարբեր քաղաքական շրջանակների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Մյուս կողմից նման որոշում կայացնելու պահին ամեն ինչ խոսում էր Մեյի վստահ հաղթանակի մասին, սակայն Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները ընտրողների տրամադրություներում որոշակի փոփոխություններ մտցրեցին: Բրիտանացիներից շատերը Brexit-ի ֆոնին իրենց լքված էին զգում ահաբեկչության վտանգի դեմ, ուստի ընտրություն կատարեցին Լեյբորիստների օգտին, ովքեր խոստանում են պահել ԵՄ հետ Լոնդոնի համար կարևոր կապերը:
Պահպանողականների կոալիցիան Լեյբորիստների կամ Շոտլանդիայի ազգային կուսակցության հետ թերևս ամենաանհավանականն է. նրանց մոտեցումները Berxit-ի հարցում միանգամայն տարբեր են: Այսպիսով, պահպանողականները կարող են համագործակցելու հույս ունենալ այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ: Սակայն, հաշվի առնելով, որ վերջիններիս հետ էլ կան տարակարծություններ տարբեր հարցերում, բրիտանական իշխանությունները յուրաքանչյուր հարց քվեարկության դնելու համար բավականին լուրջ քննարկումներ կարող են ունենալ հենց իշխող կոլաիցիայի շրջանակներում:
Մյուս կողմից չի բացառվում, սակայն քիչ հավանական է, որ Լեյբորիստները, դաշինք կազմելով մյուս կուսակցությունների հետ, կարող են ձևավորել փոքրամասնության կոալիցիա, որտեղ ևս ներքին տարաձայնություններից խուսափել չի հաջողվի:
Արդյունքում, Թերեզա Մեյի քաղաքական սխալ հաշվարկների պատճառով, Brexit-ի շուրջ բանակցություններ Մեծ Բրիտանիան մտնում է ներքաղաքական լուրջ խնդիրներով:
այլ նյութեր այս թեմայով
- Մեծ Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ջոնսոնը հույս ունի, որ խորհրդարանի նոր կազմը հավանության կարժանացնի Brexit-ի վերաբերյալ իր համաձայնագիրը:
- Մեծ Բրիտանիայի վարչապետը թաքնվել է լրագրողներից սառնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Good Morning Britain» թոք-շոուի լրագրողը մոտեցել է Ջոնսոնին և հարցրել, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել իրենց հաղորդմանը:...
- Բրիտանիայի ընտրությունների արդյունքները․ Brexit, Շոտլանդիա, Իռլանդիա Երկուշաբթի օրը մեկնարկող բանակցություններում Թերեզա Մեյը որդեգրելու է առավել կառուցողական և մեղմ դիրքորոշում,...
- ՄԹ. Թերեզա Մեյի կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական...
- Մեծ Բրիտանիա. արտահերթ ընտրություններում բրիտանացիներն ընտրում են կոշտ և փափուկ Brexit-ի միջև Բրիտանացիների մոտ նախընտրական տրամադրությունների նման փոփոխությունը պայմանավորված է հիմնականում երկու գործոնով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ