Բացառիկ. Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի մեկնաբանությունը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է կապ հաստատել ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ:
Ներկայացնում ենք Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավարի՝ Էդ Միլիբանդի՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ մեկնաբանությունն՝ ընթացիկ ընտրությունների վերաբերյալ:
«Արմեդիա» ՏՎԳ-ի հետ երեկ երեկոյան բացառիկ զրույցի ընթացքում Բրիտանիայի Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավար Էդ Միլիբանդն իր տեսլականն է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ:
Նա նշել է, որ կնոջ՝ Ջասթին Թորնթոնի հետ միասին երեկ վերադարձել են Դոնքասթեր (քաղաք Հարավային Յորքշիրում, Անգլիա), որպեսզի այսօր առավոտյան մասնակցեն քվեարկությանը:
«Ջասթինն ու ես հենց նոր ենք վերադարձել Դոնքասթեր, որպեսզի կարողանանք վաղն առավոտյան քվեարկել, ինչն առաջին բան է, որ կանենք: Ուստի, քանի դեռ մի փոքր ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ ասել հետևյալը. վաղը մենք հնարավորություն ունենք մեր երկիրը փոխելու: Մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի երկիր, որը ոչ միայն արտոնյալների համար է, այլ աշխատավոր մարդկանց, կառուցել ապագա մեր երիտասարդների համար և փրկել Ազգային առողջապահական ծառայությունը (NHS)»:
Անդրադառնալով իր՝ Աշխատավորական և իշխող՝ Պահպանողական կուսակցության վարած քաղաքականության տարբերություններին՝ Էդ Միլիբանդը նշեց.
«Ընտրությունը միայն վարած քաղաքականությունների մեջ չէ, կամ նրանում, թե վարչապետ կդառնա Դևիդ Քեմերո՞նը, թե՞ ես: Սա պայքար է երկու բացարձակապես տարբեր գաղափարախոսությունների միջև: Դևիդ Քեմերոնը հավատում է, որ եթե վերևում կանգնած մարդիկ լավ ապրեն, նրանց հարստությունը կգլորվի ներքև և Բրիտանիան կզարգանա: Ես հավատում եմ, որ Բրիտանիան հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե աշխատավոր մարդիկ հաջողության հասնեն: Եթե ես ընտրվեմ վարչապետ, իմ յուրաքանչյուր որոշումը կայացնելիս կառաջնորդվեմ այս տրամաբանությամբ»:
«Այս ընտրություններին ծավալվող պայքարն ամենաթեժն է լինելու երբևէ գրանցված ընտրական պայքարից. պայքարը շարունակվելու է մինչև վերջին ակնթարթը: Առաջ դեպի մեր երկրի վառ ապագան»,- հավելեց Միլիբանդը:
այլ նյութեր այս թեմայով
- Մեծ Բրիտանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ջոնսոնը հույս ունի, որ խորհրդարանի նոր կազմը հավանության կարժանացնի Brexit-ի վերաբերյալ իր համաձայնագիրը:
- Մեծ Բրիտանիայի վարչապետը թաքնվել է լրագրողներից սառնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Good Morning Britain» թոք-շոուի լրագրողը մոտեցել է Ջոնսոնին և հարցրել, թե արդյոք նա պատրաստվում է մասնակցել իրենց հաղորդմանը:...
- Բրիտանիայի ընտրությունների արդյունքները․ Brexit, Շոտլանդիա, Իռլանդիա Երկուշաբթի օրը մեկնարկող բանակցություններում Թերեզա Մեյը որդեգրելու է առավել կառուցողական և մեղմ դիրքորոշում,...
- Արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կամ Թերեզա Մեյի չարդարացված «ռիսկը» Թերեզա Մեյի սխալ հաշվարկների պատճառով, Brexit-ի շուրջ բանակցություններ Մեծ Բրիտանիան մտնում է ներքաղաքական լուրջ...
- ՄԹ. Թերեզա Մեյի կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ