ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խորհրդի անդամ. Լեյբորիստական կուսակցությունը և նրա թեկնածուները եղել են հայկական համայնքի մշտական աջակիցները

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Րաֆֆի Սարգսյանի հետ, ով համանախագահում է Միացյալ Թագավորությունում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների հանձնաժողովում, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում Հայկական համայնքի խորհրդի անդամ է: 

 

- Պարո՛ն Սարգսյան, մի փոքր կպատմե՞ք Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի մասին։ Որքանո՞վ են հայերը ինտեգրված Միացյալ Թագավորության ներքին կյանքին։ Նրանք միասնակա՞ն են:

 - Միացյալ Թագավորությունում հայկական համայնքն ունի շատ հետաքրքիր ծագում: Կան մոտեցումներ, որ հայերն այստեղ են եկել դեռևս հռոմեական կայսրության ժամանակ: Այնուհետև Հնդկաստանում գտնվող հայկական համայնքների միջոցով և լեզվական ու առևտրային հմտությունների շնորհիվ զարգացրել են բնական հարաբերությունները հայ և բրիտանացի առևտրականների միջև: Սակայն ավելի հայտնի է հայերի հոսքը Կոստանդնուպոլսից դեպի Մանչեսթր, ովքեր զբաղվել են բամբակի և տեքստիլ արտադրանքի առևտրով: 1860-ական թվականներին Մանչեսթրում ստեղծվել են հայկական բիզնեսներ, որոնք աստիճանաբար զգացել են հայկական եկեղեցու կարիքը: Այնուհետև հայերը հող են գնել Վերին վտակի փողոցի անկյունում և հիմնադրամի միջոցով կառուցել են Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Պետք է նշել, որ հայկական համայնքի հաջողությունները Մանչեսթրում հայկական Սփյուռքի տարածման առիթ դարձան Եվրոպայում:

Հայերը Մանչեսթրից, ինչպես նաև Օսմանյան կայսրությունից տեղափոխվել են Լոնդոն և Թագավորության այլ քաղաքներ: Մեծ քանակությամբ հայեր են եկել հատկապես Կիպրոսից, Եգիպտոսից, Սիրիայից և Լիբանանից: Ավելի ուշ՝ 1970-ական թվականներին, Միջին Արևելքում քաղաքական անկայունության հետևանքով շատ հայեր Իրանից, Իրաքից, Լիբանանից, Սիրիայից և հարակից այլ երկրներից միացել են Լոնդոնում գտնվող հայկական համայնքին: Այսպիսով՝ 1980-ական թվականների տվյալներով հայերի թիվը Միացյալ Թագավորությունում 13.000-ից դարձել է 32.000: Մեծամասնությունը բնակվում են Լոնդոնում և շրջակա տարածքներում, քիչ քանակությամբ ապրում են նաև Բիրմինգհեմում, Քարդիֆում, Օքսֆորդում և այլ քաղաքներում:

Հայկական համայնքն ունի բավական լայն սպեկտր: Համայնքում կան մեծ քանակությամբ բարձր կրթությամբ և տեղական կյանքին ամբողջությամբ ինտեգրված մարդիկ: Նրանք ակտիվ մասնակցություն ունեն առօրյա քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին: Լորդերի Պալատի անդամ պրոֆեսոր Լորդ Դարզին, ով Թագավորական քոլեջի վիրաբուժության գծով ղեկավարում է Պաուլ Համլինի Ամբիոնը, նաև Ռոյալ Մարդսենում աշխարհի ճանաչված վիրաբույժներից է: Պրոֆեսոր Դարզին 2002թ.-ին ասպետի կոչում է ստացել Թագուհու կողմից՝ որպես Բրիտանական կայսրության ամենաբարձրաստիճան Գիշերային Հրամանատար: Իսկ 2009թ.-ին նշանակվել է Ձերդ Մեծության Ամենապատվավոր Գաղտնի Խորհրդական: Նա 2007-2009 թվականներին ծառայել է Առողջապահության բաժնում` որպես Խորհրդարանականի Փոխքարտուղար: Պրոֆեսոր Դարձին Համընդհանուր Ազգային առողջապահության ծառայության նախագահն է և Առողջության և կյանքի գիտությունների համար ծառայում է որպես Միացյալ Թագավորության համընդհանուր դեսպան: Նաև 2009թ.-ին նշանակված է եղել Միացյալ Թագավորության Բիզնես դեսպան:

Հայերի շրջանակներում կան մեծ քանակությամբ հաջողության հասած գործարար մարդիկ, առևտրականներ, փաստաբաններ, բժիշկներ, ատամնաբույժներ և մտավորականներ: Սրան զուգահեռ՝ քիչ չէ նաև այն մարդկանց թիվը, ովքեր իրենց ժամանակն ու ջանքերը չեն խնայում ծառայելու հայկական կազմակերպություններին, եկեղեցուն, հայկական լեզվով դպրոցներին, մշակութային օջախներին, ինչպես նաև զբաղվում են Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունից հալածվածների նկատմամբ արդարության վերականգնման խնդրով:

Շատ ուրախալի է նաև մեծ քանակությամբ ուսանողների տեսնել Միացյալ Թագավորության համալսարաններում, որոնք հետամուտ են արդի դասավանդվող առարկաներին: Վերջին 15-20 տարիների ընթացքում բավականին նկատելի էր տեղական և միջազգային քաղաքականության դաշտում ներգրավված հասարակության մի մեծ զանգվածի առաջխաղացումը, ովքեր հարաբերություններ են սկսել ձևավորել Խորհրդարանական Տան անդամների հետ:

Բազմաթիվ առիթներ բաց չեն թողնվել խորհրդարանի այն անդամներին աջակցություն ցույց տալու համար, որոնք օգտակար են եղել և առաջնահերթություն են տվել հայերին վերաբերող հարցերին: Մենք նախընտրական քարոզարշավների ենք մասնակցել դեռևս 1970-ականների սկզբներից` անկախ այն բանից դա Միացյալ Թագավորության խորհրդարանական, թե՞ Եվրախորհրդարանի ընտրություններ են եղել: Մենք կազմակերպել ենք քաղաքական հավաքույթներ, այցելել ենք բարձրաստիճան ընտրողների բնակարաններ՝ իրականացնելու ընտրվող թեկնածուի համար քարոզարշավ:

Ավելի ուշ նկատել ենք քաղաքական ուժերի հետաքրքրությունը քաղաքական գործերում հայկական համայնքի ներգրավվածության հետ կապված: Հայերի թվի աճը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև քաղաքական սերտ հարաբերությունների ձևավորումը պայմանավորված է նրանով, որ մենք՝ հայերս, ավելի մեծ ուշադրության ենք արժանացնում և լրջորեն ենք մոտենում քաղաքականությանը: Սա այն ասպեկտն է, ինչը հետագա զարգացման և ուշադրության կարիք ունի:

 

Ի՞նչ ակտիվությամբ են հայերը մասնակցում Միացյալ Թագավորության քաղաքական կյանքին ընդհանրապես և ընտրություններին մասնավորապես։ Ո՞ր քաղաքական կուսակցությանը/կուսակցություններին են հայերը հարում և ինչո՞ւ:

- Ինչպես վերևում արդեն նշել եմ, քաղաքականության դաշտ մտնելու գործընթացն աստիճանաբար զարգանում է, անգամ կան օրինակներ, որ համայնքի որոշ անդամներ նախքան խորհրդարանական ընտրությունները կազմակերպել են քարոզարշավ` որպես թեկնածու: Մենք մեդիայի միջոցով ակտիվորեն խրախուսել ենք համայնքին իրենց ձայնը տալ մեր թեկնածուին, ով պետք է առաջ տանի հայկական համայնքի շահերը:

Շատ դժվար կլինի բնորոշել` քաղաքական որ ուժին են հայերն ավելի հակված: Որպես 21-րդ դարի երկրի՝ Միացյալ Թագավորության հասարակությանն ինտեգրված հայկական համայնքն իր մեջ պարունակում է լայն շերտեր, որոնք էլ իրենց հերթին ընդգրկված են բազմաթիվ ոլորտներում: Նրանց քաղաքական կողմնորոշվածությունը ևս կախված է հասարակությունում նրանց զբաղեցրած դիրքից: Կան Պահպանողական կուսակցության աջակիցներ, մի մեծ բազմություն հարում է Լեյբորիստական կուսակցությանը և այլն: Շատ հատկանշական է, որ Լեյբորիստական կուսակցությունը և նրա թեկնածուները եղել են հայկական համայնքի մշտական աջակիցները, և նրանք պայքարել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Իրականում Էդինբուրգ քաղաքի Խորհրդարանի լեյբորիստ և լիբերալների-դեմոկրատ խորհրդականների շնորհիվ է 2005 թ.-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիային ճանաչումը ստիպելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև երկու ժողովուրդների մեջ վստահություն կառուցելու վերաբերյալ բանաձևը:

Համայնքի նոր սերնդի մի քանի անդամներ դարձել են քաղաքական կուսակցությունների անդամներ: Լեյբորիստների կուսակցությունում մենք ունենք երկու անդամ, ովքեր երիտասարդ սերնդի համար դեպի պետական քաղաքական գործունեություն ճանապարհ հարթելու օրինակ են ծառայում:

 

Միացյալ Թագավորության ո՞ր կուսակցությունը կամ կուսակցություններն են աջակցում հայկական համայնքին։ Նրանց աջակցությունը ինչպե՞ս է արտահայտվում։

- Անկեղծ ասած՝ Լեյբորիստական կուսակցությունն աչքի է ընկել հայկական համայնքի կարիքներին իր աջակցությամբ: Կուսակցության գլուխ կանգնած պատգամավոր Ստեփան Փաունդը տարիներ ի վեր համայնքի ղեկավարների հետ մեկտեղ ներգրավված է եղել հայկական հարցերում, կրթության ոլորտին և հասարակությանն առնչվող խնդիրներում՝ Խորհրդարանում առաջ քաշելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես նաև աջակցելով տարաբնույթ սոցիալական միջոցառումների և այլն:

Նրան զուգահեռ՝ Պահպանողական կուսակցության Եվրախորհրդարանի անդամ դոկտոր Չարլզ Տանոկը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերել հայկական համայնքին և հայությանը վերաբերող հարցերին: Արևմտյան Լոնդոնում Անգի Բրեյը, ով Խորհրդարանի Պահպանողական կուսակցության անդամ է, նույնպես աջակցում է տեղի հայությանը: Լոնդոնում կայացած՝ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված արարողությանը, որը տեղի ունեցավ Սուրբ Պողոս տաճարում, Անգի Բրեյը ևս մասնակցեց:

Որպես Սփյուռք՝ մենք հարաբերություններ ենք զարգացնում խորհրդարանի թեկնածուների հետ` անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Շատ հաճախ մեզ հետ հարաբերությունների հաստատումն ունի խիստ անձնական բնույթ և կախված չէ քաղաքական հայացքներից: Մեծ նշանակություն ունի, որ նրանք այս հարաբերությունները նախընտրում են քաղաքական պատկանելությունից

 

Այս ընտրություններում հայ թեկնածուներ կա՞ն։ Եթե՝ ոչ, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եթե՝ այո, ո՞ր կուսակցությունն են նրանք ներկայացնում, և որքա՞ն բարձր են նրանց հնարավորությունները։

- Որքան որ ես եմ տեղյակ, այս ընտրություններում չկան հայ թեկնածուներ: Մենք ունեինք թեկնածու խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ, ով Լեյբորիստական կուսակցության թեկնածու էր երկար տարիներ: Ես մշտապես խրախուսել եմ տեղական կառավարման մարմիններում հայերին երիտասարդ տարիքում ներգրավվելը, որպեսզի քաղաքական քարոզարշավների փորձ ձեռք բերեն և ծանոթանան դրանց բարդությունների հետ ազգային և միջազգային մակարդակով: Սա մի նախագիծ է, որը համայնքի առաջնորդությունը պետք է հաշվի առնի և նպաստի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: