ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնեցկը և Լուգանսկը ցանկանում են մնալ Ուկրաինայի կազմում

​Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները Մինսկի համաձայնագրերի իրականացման համատեքստում Ուկրաինայի սահմանադրական հանձնաժողովին և Մինսկի կոնտակտային խմբին են ներկայացրել Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների իրենց առաջարկները, ինչպես նաև Դոնբասում  տեղական ընտրությունների վերաբերյալ օրինագիծ, հաղորդում է ТАСС-ը։

Սահմանադրությունում առաջարկված փոփոխությունները ենթադրում են Դոնեցկում և Լուգանսկում հատուկ կարգավիճակով շրջաններ ստեղծել, որոնք կհամարվեն Ուկրաինայի անքակտելի մաս։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ԴԺՀ և ԼԺՀ առաջնորդները հանդես են եկել անսպասելի հայտարարությամբ։ Նրանք հավանական են համարել, Մինսկի համաձայնագրերի համաձայն, Ուկրաինայի կազմում Դոնեցկի և Լուգանսկի մնալը։ Մասնավորապես, նրանք առաջարկում են տեղական ոստիկանական ուժերի ենթակայության տակ խմբավորումներ ստեղծել, ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, իսկ այս շրջաններին հատուկ տնտեսական կարգավիճակ տրամադրել։

«Նախատեսվում է նաև մի շարք պայմանագրերի և համաձայանգրերի ստորագրման հնարավորություն կենտրոնական իշխանությունների  և Դոնբասի միջև», - հայտնում է  Դոնեցկի լրատվական գործակալությունը վկայակոչելով Մինսկի բանակցություններում ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինին և Վլադիսլավ Դայնեգոյին։

Մայիսի 11-ին «լայն ինքնավարությամբ» Ուկրաինայի կազմում մնալու համաձայնություն է հայտնել Դոնեցկի ղեկավարությունը։ «Մենք համաձայն ենք լայն ինքնավարության, որը չի վնասի մեր շահերին։ Եթե Կիևը չիրականացնի Մինսկի համաձայնագրերը, ԴԺՀ ստիպված կլինի լիակատար անկախություն պահանջել»,- հայտարարել է Պուշիլինը։

Նախօրեին ԼԺՀ առաջնորդ Իգոր Պլոտնիցկին հայտարարեց, որ չի բացառում Ուկրաինայի կազմում Լուգանսկի մնալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միայն Ուկրաինայի ռուսամետ դիրքորոշման դեպքում։

Այս առումով հետաքրքիր է, որ Սահմանադրական փոփոխությունների մեջ առաջարկվում է նաև սահմանադրությամբ ամրագրել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը։ Սա նշանակում է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված իր քաղաքական կուրսից։

Ինչ վերաբերում է տեղական ընտրություններին, ապա առաջարկվում է «արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել օրենքի ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց»,- ասվում է Դոնեցկի լրատվական գործակալության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։

Այս կապակցությամբ սոցիալական դիտարկումների առաքելությունում հայտարարում են, որ Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրությունները հնարավոր կլինեն միայն կողմերի միջև շփման գծում կրակի ամբողջական դադարեցման դեպքում։

ԴԺՀ և ԼԺՀ այս հայտարարությունները կոչված են որոշ առումով ցույց տալու միջազգային հանրությանը, որ ուկրաինական կողմը քայլեր չի ձեռնարկում Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Կողմերի մոտեցումները փոխզիջման քիչ հույս են ներշնչում այս պահին՝ դատելով նրանց կողմից առաջադրվող նախապայմաններից։ 




այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: