ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուգանսկը և Դոնեցկը պետք է մնան Ուկրաինայի կազմում. Լավրով

Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները պետք է մնան Ուկրաինայի մի մասը: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս  մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Բոլոր մակարդակներով՝ ինչպես Ռուսաստանի նախագահի, այնպես էլ այլ ձևաչափերով, նշում ենք, որ մենք կողմնակից ենք, որպեսզի նրանք մնան Ուկրաինայի կազմում: Նրանք այժմ ներկայացրել են սահմանադրության իրենց նախագիծը: Այնտեղ նրանք խոսում են այն կարգավիճակի մասին, որը նախատեսված է Մինսկի պայմանավորվածություններով. հանրապետությունները կլինեն Ուկրաինայի մի մասը և տեղի կունենա սահմանադրական բարեփոխում, որպեսզի այդ կարգավիճակն ամրապնդվի հիմնովին»,­ - նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այդ հանձնառությունը հաստատել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: