ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ը կարող է աջակցել «Մետաքսի ճանապարհ»-ի վերակառուցմանը

 ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը) նախագահ Սումա Չակրաբարտին հայտարարել է, որ Բանկը դիտարկում է «Մետաքսի Ճանապարհ» նախագծի ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորությունը, հաղորդում է News.am-ը: Ղազախստանը, Ղրղզստանը և Վրաստանը դիմել են Բանկին այս նախագծի ֆինանսավորման հարցով, բանկը հնարավորություն է ստացել տվյալ երկրների միջոցով մասնակից լինել ծրագրին:

Հայաստանը, լինելով հետաքրքրված այս նախագծով, ինչպես նաև իր աշխարհագրական դիրքով ներառված լինելով ծրագրի շրջանակներում, պետք է ջանքեր չխնայի աջակցելու ծրագրին: Կարելի է ասել, որ վերը թվարկված երկրների օրինակին պետք է հետևի նաև ՀՀ-ն: «Մետաքսի ճանապարհը» բացառիկ հնարավորություն է մեր երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դիրքերի ամրապնդման համար:

Չնայած «Մետաքսի Ճամապարհի» վերակառուցումն այդքան սպասված է թե՛ Արևելյան, և թե՛ Արևմտյան երկրների կողմից, սակայն այն կարծես դանդաղ քայլերով է առաջ ընթանում: Ճանապարհն ունի միանշանակ դրական ազդեցություն  երկու աշխարհամասերի տնտեսությունների համար: Սակայն, կանխատեսումները ցույց են տալիս, որ այս ճանապարհը միայն զուտ տնտեսական կամ ուղղակի առևտրային շահ չի հետապնդում:

Այստեղ իհարկե կան նաև քաղաքական բազմաթիվ դրական տեղաշարժի սպասումներ, քանի որ ծրագրում ներառված  բոլոր երկրները պետք է ամենաքիչը բաց սահման ունենան միմյանց հետ: Սա առաջին հիմնակետն է տվյալ պարագայում: Այս նախագիծը նաև լուծում է մարդկանց՝ ավելի դյուրին տեղափոխության հարցն արևելքից արևմուտք և հակառակը: Երբ կառուցվեն ճանապարհները, մարդիկ այն կօգտագործեն ոչ միայն առևտրային նպատակներով, նաև ավելի կակտիվանա տուրիզմն այս ուղղությամբ: Ճանպարհածախսը ավելի էժան կլինի, իսկ նորակառույց ուղիները ավելի դյուրին և հարմարավետ միջոց կլինեն տեղափոխության համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: