ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ շարունակում է ընդարձակել «խալիֆայության» տարածքները

Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին կոչ  է արել շիական ռազմականացված խմբավորումներին օգնել կառավարական զորքերին Ռամադի քաղաքի հետ գրավման ժամանակ։

Շիական այս խմբավորումների շնորհիվ իրաքյան զորքերին մի քանի ամիս առաջ հաջողվեց հետ գրավել ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ քաղաք՝ Տիգրիտը՝ կանխելով իսլամիստների հարձակումը մայրաքաղաք Բաղդադի վրա հյուսիսից։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռամադի քաղաքն իսլամիստներին հաջողվել էր եռօրյա ծանր մարտերից հետո գրավել մայիսի 17-ին։

Ռամադին Անբար նահանգի կենտրոնն է։ Այն Բաղդադից գտնվում է 130 կմ հեռավորության վրա։ Քաղաքի՝ իսլամիստների վերահսկողության տակ անցնելը լուրջ վտանգ է ստեղծում մայրաքաղաքի համար։

Իսլամական պետությունը «արդյունավետ» հարձակումներ է իրականացնում նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում։ Իսլամիստներին պատմական Պալմիրա քաղաքի շրջանում հաջողվել է վերահսկողություն հաստատել գազի երկու հանքավայրերի վրա։ Վերջիններս կարևոր դերակատարում ունեն «խալիֆայությանը» էլեկտրէներգիայով ապահովելու հարցում։ Նշենք, որ Պալմիրա քաղաքի շրջանում մարտերը փոփոխական հաջողություններով շարունակվում են մայիսի 13-ից։ «Այժմ իրավիճակը քաղաքում վերահսկողության տակ է, սակայն քաղաքից հյուսիս և հյուսիս-արևմուտք ընկած շրջաններում շարունակվում են մարտերը», - ասել է Թալալ Բարազին՝ Հոմսի նահանգապետը։

Նման պայմաններում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դրական է գնահատում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունները տարածաշրջանում ՝ կարևոր հաջողություն համարելով ԻՊ դաշտային առանձին հրամանատարների ոչնչացումը։ Սակայն տեղի ունեցող զարգացումների համատեքստում ԻՊ դեմ պայքարում որևէ էական հաջողության մասին խոսելն անհիմն է։

Նշենք, որ Ռամադիում իսլամիստների վերահսկողության հաստատումը հանգեցրել է նախագահ Օբամայի և այս տարածաշրջանում նրա որդեգրած քաղաքականության խիստ քննադատությանը։ Դժգոհության պատճառն այն է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցում ցամաքային գործողություններին՝ մասնավորապես Իրաքում, և տեղի կառավարական զորքերը ցամաքային որևէ օգնություն չեն ստանում։ «Նախագահի ծրագիրը չի աշխատում: Արդեն ժամանակն է, որ նա առաջարկի ահաբեկչության վտանգի դեմ պայքարելու համար ռազմավարության նոր համալիր»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բայները։

Իր հերթին Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը նշել է, որ «Ռամադիի անկումը պայմանավորված է գլխավորապես իրաքյան զորքերի թույլ ղեկավարությամբ և տակտիկայով»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ քաղաքի հետ գրավումը բավականին բարդ է լինելու, քանի որ նահանջելիս իրաքյան զորքերը քաղաքում թողել են մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Սակայն ինչպես արդեն նշել ենք, Ռամադիի՝ ԻՊ վերահսկողության տակ մնալը լուրջ սպառնալիք է ստեղծում իրաքյան պետության գոյության համար։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: