ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ է մասնակցում Ռիգայի գագաթաժողովին

Այսօր Ռիգայում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Գագաթաժողովին մասնակցում են ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարներ և Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների՝ Հայսատանի, Վրաստանի Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի ներկայացուցիչները։

Գագաթաժողովը կնախագահի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Ռիգայի գագաթաժողովին կմասնակցի նաև եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերանին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մակմստրերմը։

Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանինը՝ վարչապետ Իռակլի Գարիբաշվիլին, Ուկրաինայինը՝ նախագահ Պյոտոր Պորոշենկոն, Մոլդովայինը՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է Ռիգայի գագաթաժողովին մասնակցությունից։ Նրա փոխարեն երկիրը ներկայացնելու է վարչապետ Անդրեյ Կոբյակովը և արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, Ադրբեջանի նախագահը ևս հրաժարվել է մասնակցել Ռիգայի գագաթաժողովին։ Նրա փոխարեն երկիրը ներկայացնելու է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և արտաքին կապերի հարցով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։

Նշենք, որ բացի նախագահ Սարգսյանից Ռիգայի գագաթաժողովին Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դուլի հրավերով կմասնակցի նաև «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը։

Նախատեսվում է, որ Ռիգայում քննարկվելու են ԱլԳ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման, ուկրաինական հակամարտության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներ։ Գագաթաժողովի ժամանակ քննարկվելու են նաև  Եվրոպական հարևանության քաղաքականության հնարավոր բերեփոխումները և համագործակցությունն էներգետիկ ոլորտում։

Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է համատեղ հայտարարության ընդունում։ Ինչպես կանխատեսում են բազմաթիվ փորձագետներ, այն բեկումնային չի լինելու։ Ռիգայում վիզային ռեժիմի ազատականացում, ինչին այս գագաթաժողովի ընթացքում հավակնում էին Ուկրաինան և Վրաստանը, տեղի չի ունենա։ Այս մասին արդեն հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: