ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՊՀ երկրները համաձայնեցրել են զինված ուժերի զարգացումը մինչև 2020 թվականը

ԱՊՀ երկրների գլխավոր շտաբները մշակել են մինչև 2020 թվականը ազգային զինված ուժերի զարգացման կոնցեպցիան, որը կարող է ընդունվել  այս տարվա աշնանը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք դիտարկել ենք համագործակցության երկրների զինված ուժերի զարգացման կոնցեպցիայի իրագործման իրականացումը մինչև 2015 թվականը, որը ընդունվել էր 2010-ին: Մենք մշակել ենք 2015-2020թթ. ժամանակահատվածի հերթական կոնցեպցիայի հիմնական դրույթները: Բոլոր կետերը համաձայնեցվել են, ու մենք հուսով ենք աշնանը կոնցեպցիան կընդւոնվի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում»,- ասել է Գերասիմովը շտաբնեօ ղեկաբարների կոմիտեի նիստի արդյունքներով:

Նրա խոսքով՝ նիստում քննարկվել են նաև ԱՊՀ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ դաշտային, օդային զոքերի մանակցության հարցեր, որոնք տեղի կունենան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ համագործակցության մյուս երկրների տարածքում:

Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: