ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ-ն պետք է որոշի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը

ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունն այսօր ԱԺ-ին է ներկայացրել իր ծրագիրը։ Դրան հավանություն տալու հարցը կորոշվի հունիսի 11-ին։ 

Այսօր տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Օրակարգում կառավարության  գործունեության ծրագրին հավանության տալու հարցն էր։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։

Խորհրդարանին ներկայացնելով կառավարության վստահության հարցը՝ վարչապետը նշել է, որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով  Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաև Ազգային ժողովում ներկայացված  կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական գերակայությունների ապահովման համար ստանձնած պարտավորություններն ու նախատեսված ծրագրերը։

Վարչապետն առանձնացրել է  չորս գերակա ուղղություն. տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծում, պետականաշինությունն ու պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում։

Հիմք ընդունելով կանոնակարգային ընթացակարգը՝ խորհրադարանի նախագահը հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած: 24 ժամ հետո` հունիսի 11-ին` ժամը 12:50-ին, կհրապարակվի Ազգային ժողովի որոշումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: