ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարող է օգուտ քաղել Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակից

Եվրախորհրդարանի կողմից ընդունված և 432 կողմ, 94 դեմ ձայներով (127 ձեռնպահ) հաստատված Թուրքիայի 2014թ․-ի առաջընթացի զեկույցը բավական մեծ իրարանցման պատճառ դարձավ։ Երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ընթացքում ԱԶԿ-ն չկարողացավ խորհրդարանում մեծամասնություն ստանալ, սա մեկ այլ ամպրոպ էր, որ չէր կարող անպատասխան մնալ։ ԵՄ-ի հետ հարաբերութունների հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրի բավական իմպուլսիվ մեկնաբանությունն առ այն, որ Թուրքիան հետ կվերադարձնի զեկույցը՝ նույնիսկ չբացելով այն, ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե Թուրքիան որքան է հայտարարում իր երկրում ժողովրդավարության բարձր մակարդակի մասին և ձգտում առաջատար երկրի կարգավիճակի՝ կան հարցեր, անգամ բառեր, որոնք Թուրքիային կարող են պարզապես հունից հանել։

Զեկույցում տեղ գտած բավական լայն քննադատության մեջ հիմնական դրույթը, որը ստիպեց Թուրքիային հայտարարել, որ սա կլինի պատմության մեջ իր կողմից անընդունելի համարվող և մերժված առաջին զեկույցը, «Ցեղասպանություն» բառի օգտագործումն էր՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների առնչությամբ։ Թուրքիան չթաքցրեց իր զայրույթի պատճառը։ Բոզկիրը հայտարարեց, որ հղումը Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի նախորդ բանաձևին ավելացվել է Թուրքիայի առաջընթացի զեկույցում վերջին պահին՝ հավելելով, որ Թուրքիան դա երբեք չի ընդունի։ Նմանատիպ արձագանքը որևէ կերպ բնորոշ չէ ժողովրդավար երկրին, ավելին՝ այդ երկուսը նույնիսկ համատեղելի չեն։ Այս միջադեպը ցույց տվեց, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ առերեսվելու պատմությանը, վերջ տալու իր հասարակությանը ստի մեջ պահելուն, այն հասարակությանը, որն աստիճանաբար հասկանում է, որ 1915թ. դեպքերի մասին իր կառավարության պատմածը բացարձակ ճշմարտություն չէ և կարող է հարցականի տակ դրվել։

Չնայած վերջին 13 տարիների ընթացքում այս խորհրդարանական ընտրությունները տարբերվող էին՝ ի հաշիվ նրա, որ ԱԶԿ-ն չկարողացավ ստանալ ձայների մեծամասնությունը և ստիպված կլինի կոալիցիա կազմել, որ այժմ Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա, քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն էլ կարողացել է անցնել 10%-ի շեմը՝ Թուրքիայի արձագանքը զեկույցին ցույց է տալիս, որ շատ բան չի փոխվել Թուրքիայի որդեգրած քաղաքականության մեջ։ Թուրքիայի՝ այսքան տարվա քաղաքական գիծը կուղղորդի բոլոր քաղաքական կուսակցություններին և կսահմանափակի իրենց գործողություններում։

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած սպասենք՝ ափսոսալով, որ ոչինչ չի փոխվում Թուրքիայում։ Իհարկե, դժվար է լինելու, ժամանակատար և ռեսուրս պահանջող, բայց փոփոխությունը հնարավոր է։ Այս առումով մենք պետք է օգուտ քաղենք Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակից, այն փաստից, որ այժմ խորհրդարանում կա երեք հայ պատգամավոր, և փորձենք քայլ անել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, որը կարող է պայմանականորեն կոչվել «ճանաչումից դեպի փոխհատուցում»։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: