ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններում չլուծված են մնում 5-7 հարց. Սերգեյ Ռյաբկով

Այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» քաղտնօրենների բանակցությունների հերթական փուլը: Օրվա ընթացքում կկայանան տարբեր ձևաչափերով հանդիպումներ: Նշենք, որ հունիսի 30-ի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության գալու վերջնաժամկետին ընդառաջ, կողմերը ինտենսիվացրել են բանակցությունների ընթացքը: Արդեն կայացել է «վեցյակի» երկրների արտգործնախարարների տեղակալների կոորդինացիոն հանդիպումը:

Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցություններում չլուծված են մնում 5-7 հարց:  «Պահպանվում են բարդ ասպեկտներ, սակայն դրանք էականորեն ավելի քիչ են՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ: Չլուծված են մնում 5-7 հարց: Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբ հասնենք նման մակարդակի, ապա պետք է հանդիպեն նախարարները»,- ասել է փոխարտգործնախարարը:

 Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տարաձայնությունների և հարցերի մասին է խոսքը: Ռյաբկովը հավանական է համարել, որ բանակցություններին մասնակից երկրների արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները Վիեննայում կմեկնարկեն հունիսի 25-ին: Ռյաբկովը համոզվածություն է հայտնել, որ «վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունները կավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանը կոչ էր արել կառավարությանը միջուկային ծրագրի շուրջ կնքել համաձայնագիր ոչ շուտ, քան ԱՄՆ-ը, ԵՄ և ՄԱԿ-ի Ավտանգության խորհուրդը ամբողջությամբ չեղյալ հայտարարի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նշենք, որ պատժամիջոցների վերացման ժամկետը շարունակում է մնալ կողմերի միջև տարաձայնությունների առարկա: Փորձագետները, սակայն, համոզված են, որ Իրանի խորհրդարանի այս հայտարարությունն ավելի շատ քաղաքական քայլ է և բանակցությունների ու իրանական կողմի դիրքորոշման վրա որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:

Ավելացնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը համաձայնության են եկել տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ պատժամիջոցների վերացման ժամանակացույցի և Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների նկատմամբ ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից հսկողության իրականացման խնդրի շուրջ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: