ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր զարգացումներ ռուս-իրանական ռազմական գործարքում

Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր կստորագրի վերջինիս «Անթեյ-2500» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու մասին, տեղեկացնում է Коммерсантъ -ը՝ վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ՝ դա կարող է տեղի ունենալ անմիջապես այն բանից հետո, երբ Իրանը հետ վերցնի Մոսկվայի դեմ ժնևյան դատարան ներկայացրած հայցը:

2007 թվականին Իրանը և Ռուսաստանը պայմանագիր էին սորագրել Իրան С-300 ԶՀՀ-ներ մատակարարելու մասին՝ 800 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Սակայն 2010 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանին ծանր ռազմական տեխնիկա մատակարարելու էմբարգո հայտարարելուց հետո Մոսկվան չեղարկեց այս գործարքը: Ի պատասխան՝ Իրանը հայց ներկայացրեց Ժնևյան դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում:

Այս տարվա ապրիլին՝ Իրանի և վեցնյակի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական համաձայնագրի ստորագրումից հետո,  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանեց Իրանին զենք՝ մասնավորապես С-300, վաճառելու արգելքը: Սակայն գործարքը չէր իրականացվում, քանի որ իրանական կողմը Ռուսաստանի դեմ հայցը պատրաստվում էր հետ կանչել միայն զենիթահրթիռային համալիրները ստանալուց հետո: Իսկ այս տարբերակը Մոսկվայի համար անընդունելի էր: Նախօրեին Իրանի փոխարտգործնախարար Մուրթազ Սարմադին հաստատել է, որ կողմերը բանակցում են դատական այդ հայցը հետ վերցնելու շուրջ: Սարմադին Sputnik գործակալությանը հայտնել է նաև, որ այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ «պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու և նոր գներ սահմանելու» շուրջ:

Коммерсантъ-ի աղբյուրն իր հերթին հայտնել է, որ իրանցի զինվորականներն արդեն իսկ նախնական համաձայնություն են տվել «Անթեյ-2500» ԶՀՀ-ների գնմանը: «Անթեյ-2500»-ը С-300В-ի արդիականացված տարբերակն է: Չի բացառում նաև, որ Ռուսաստանը կարող է Իրանին վաճառել С-400 «Տրիումֆ» նորագույն ԶՀՀ-ներ:

Գործարքի կյանքի կոչվելու դեպքում Իրանի օդային պաշտպանությունը զգալի կերպով կուժեղանա, ինչն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար կդժվարեցնի Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վերահսկողությունը: «Ռուսաստանի կողմից Իրանին նորագույն զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կփոխի ուժերի հարաբերակցությունը Պարսից ծոցում՝ դժվարեցնելով ամերիկյան կոնտինգենտի առաքելությունն այս տարածաշրջանում»,- The Daily Beast-ին ասել է ամերիկյան բարձրաստիճան զինվորականը:

Ավելացնենք, որ արևմտյան լրատվամիջոցները մատնանշում են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական այս գործարքի իրականացնելու մասին հայտարարության ժամանակահատվածը՝ նշելով, որ այն բացասական ազդեցություն կարող է ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլի վրա:  

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: