Վարչապետն ակտվիստներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում դիմեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին, հանրահավաքների կազմակերպիչներին` վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել հուզող բոլոր խնդիրները: «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ լինեն ավելի կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է նրանց կողմից: Ուղղակի փակելով կենտրոնական պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, գործողությունները, իմ կարծիքով, չեն համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին: Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
Միաժամանակ, կառավարությունը հաստատեց 2015 թվականին ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Յուրաքանչյուր տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է հինգ հասարակական միավորում, որոնց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը: Հայտերի հիման վրա կազմված հասարակական միավորումների վերաբերյալ տվյալների շտեմարանից ՀՀ ոստիկանության պետի կողմից ընտրվել են 5 հասարակական միավորման ներկայացուցիչների թեկնածություններ: Ռոտացիոն կարգով յուրաքանչյուր տարի հնարավորություն կտրվի այլ հասարակական միավորումների նույնպես ընդգրկվելու հանձնաժողովի կազմում:
Արձագանքելով ՀՀ վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում դեռևս ակցիաներ չէին էլ իրականացվում: «Սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է: Այդ մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը: Հունիսի 23-ի վաղ առավոտյան, Բաղրամյան փողոցում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաև՝ մեր միջազգային գործընկերերի կողմից որոշակի արձագանք են առաջացրել: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Այս տեսանկյունից, նրա կարծիքով, կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի: Բացի արդյունավետ աշխատանքից հանրությունը ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ