ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ակտվիստներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում դիմեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին, հանրահավաքների կազմակերպիչներին` վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել հուզող բոլոր խնդիրները: «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Եվ ես առաջարկում եմ, որ լինեն ավելի կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է նրանց կողմից: Ուղղակի փակելով կենտրոնական պողոտաներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, գործողությունները, իմ կարծիքով, չեն համապատասխանում Սահմանադրությանը և օրենքներին: Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին, վերադառնալ կառուցողական դաշտ և միասին քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր քաղաքացիներին»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Միաժամանակ, կառավարությունը հաստատեց 2015 թվականին ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Յուրաքանչյուր տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ընտրվում է հինգ հասարակական միավորում, որոնց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը: Հայտերի հիման վրա կազմված հասարակական միավորումների վերաբերյալ տվյալների շտեմարանից ՀՀ ոստիկանության պետի կողմից ընտրվել են 5 հասարակական միավորման ներկայացուցիչների թեկնածություններ: Ռոտացիոն կարգով յուրաքանչյուր տարի հնարավորություն կտրվի այլ հասարակական միավորումների նույնպես ընդգրկվելու հանձնաժողովի կազմում:

Արձագանքելով ՀՀ վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկման օրակարգում էր դեռ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում դեռևս ակցիաներ չէին էլ իրականացվում: «Սակայն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքն այս օրերին առավել ակտուալ է դառնում, քանի որ այն ոստիկանությունում մշտապես գործող մարմին է: Այդ մարմնի նպատակը հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը: Հունիսի 23-­ի վաղ առավոտյան, Բաղրամյան փողոցում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաև՝ մեր միջազգային գործընկերերի կողմից որոշակի արձագանք են առաջացրել: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել»,­- ասաց Հովիկ Աբրահամյանը: Այս տեսանկյունից, նրա կարծիքով, կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի: Բացի արդյունավետ աշխատանքից հանրությունը ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: