ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարը Սահակաշվիլիին դատարկախոս է անվանել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է հեռացնել պաշտոնից Պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին Օդեսայի  նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած սկանդալից հետո:

«Պետական ավիացիոն ծառայության գործունեության շուրջ կկատարվի ուսումնասիրություն, որից հետո ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկը կհեռացվի պաշտոնից»,- գրել է Ուկրաինայի նախագահն իր ֆեյբուքյան էջում:

Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարի և Սահակաշվիլիի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել Պետավիացիայի հանձնաժողովի նիստի ժամանակ, որն ուսումնասիրում է ուկրաինական խոշորագույն ավիաընկերությունների չվերթների թույլտվության հայտերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 Սահակաշվիլին հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարը պաշտպանում է օլիգարխների շահերը ՝ մեղադրելով  նրան կոռուպցիայի մեջ:

«Դուք աշխատավարձ ստանում եք կոնկրետ մարդկանցից: Որքա՞ն է Ձեր աշխատավարձը»,- հետաքրքրվել է նահանգապետը:

Դենիս Անտոնյուկը հայտնել է, որ ստանում է 5.5 հազար գրիվեն և կոչ է արել նահանգապետին վերջ դնել դատարկաբանությանը: Բացի այդ նա Սահակաշվիլիին հրավիրել է իր տուն՝ տեսնելու, թե ինչպես է ապրում, սակայն վերջինս մերժել է առաջարկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: