ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական որբանոցը՝ Ստամբուլում ցույցերի պատճառ

Ինչպես հաղորդում են թուրքական հայտնի պարբերականները, հունիսի 26-ին Ստամբուլի կենտրոնական փողոցներում քայլերթ է տեղի ունեցել, որին մասնակցում էին «Նոր Զարթոնք և Քամփ Արմեն դիմադրության» անդամները: Բանն այն է, որ Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով նշանավոր հայկական որբանոցը դեռևս մայիս ամսին սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ապամոնտաժվել, իսկ որոշ ժամանակ անց` Թուրքիայի հայկական համայնքի բողոքի ակցիայի արդյունքում, ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:

Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել էին այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Շինության վրա մինչ օրս տարբեր պաստառներ են փակցված: «Քամփ Արմեն»-ի տարածքում մշտական 24-ժամյա հերթապահություն է: Հարյուրավոր երիտասարդ ակտիվիստները պնդում են, որ չեն հեռանա ճամբարից` մինչև այն չվերադարձվի իրական տիրոջը` հայկական հիմնադրամին: Իսկ նման խոստում իրականում եղել է, սակայն մինչ այժմ ոչ մի կոնկրետ իրավական քայլ չի արվել ճամբարը վերադարձնելու նպատակով:

Հատկանշական է, որ քայլերթի մասնակիցները կրել են «Վերադարձրեք ճամբարը հայերին», «Միացեք մեր պայքարին», «Պայքարը շարունակվում է», «Վերջ խաբեությանը», «Մենք այստեղ ենք, դեռ այստեղ ենք» և նմանատիպ գրություններով պաստառներ, ինչպես նաև հնչեցրել են բազում կոչեր ու վանկարկումներ:

Բայց ամենաուշագրավն իհարկե եղել է պաստառների վրա գրված` «From #CampArmen to #ElectricYerevan» մակագրությունը, որով փաստորեն քայլերթի մասնակիցները սատարել են մեր մայրաքաղաքում վերջին օրերին անցկացվող Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին:

Հիշեցնենք̦ որ «Քամփ Արմեն»-ի շինությունը 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել որպես ամառային ճամբար` «Գեդիկ փաշա» հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ մեծացել են նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը: Իսկ Հրանտի ընկեր Կարապետ Օրոնյուզը, ով ևս մնում էր «Քամփ Արմեն»-ում, օրերս թուրքական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ տեղի ընտրությունների ժամանակ իրենց ընդամենը որպես ապրանք են օգտագործել:

«Մեզ օգտագործեցին միայն որպես ընտրություններում իրենց գովազդելու ապրանք: Սակայն մենք պահանջատեր ենք, իսկ նրանք փորձում են մեր հիշողությունները զրոյացնել, ամառային ճամբարն էլ արդեն իսկ հիշողություններից ջնջված է», - իր վիշտն է կիսել Կարապետ Օրոնյուզը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: