ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մուսուլման եղբայրներն» ապստամբության կոչ են անում Եգիպտոսում

Եգիպտոսում կրկին անկայուն իրավիճակ է ստեղծվել: Պատճառն իշխող վարչակազմի և իշխանությունից հեռացված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության միջև լարվածության սրացումն է: Կազմակերպությունը մեղադրում է իշխանություններին իր անդամների դեմ իսկական «արշավ» սկսելու մեջ: Բանն այն է, որ հունիսի 16-ին Եգիպտոսի քրեական դատարանը վերջնական դատավճիռ հրապարակեց Եգիպտոսի նախկին նախագահ, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ Մուհամեդ Մուրսիի հարցով: Վերջինս պետական դավաճանության և լրտեսության հարցով ցմահ ազատազրկման դատապարտվեց, իսկ բանտերից զանգվածային փախուստի գործով՝ մահվան դատապարտվեց: Նրա հետ միասին տարբեր դատավճիռներ ստացան կազմակերպության բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ:

«Մուսուլման եղբայրները» հայտարարեցին, որ այս դատավճիռներն ապօրինի են և իրավական ուժ չունեն: Այսպես երկրում վերսկսվեց բռնության նոր ալիք, որը դրսևորվում է ամենօրյա ահաբեկչությունների և սպանությունների տեսքով: Պատասխանելով իշխանությունների գործողություններին` կազմակերպությունը կոչ է արել Եգիպտոսի ժողովրդին «ոտքի կանգնել և ապստամբել հայրենիքի պաշտպանության համար»:

Վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ բռնություններն ու «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների սպանությունները կարող են հանգեցնել կազմակերպության առավել արմատականացմանը, քանի որ «Մուսուլման եղբայրների» բազմաթիվ երիտասարդ անդամներ արդյունքում առավել ջիհադիստական մեթոդներ են որդեգրում:

Նշենք, որ կազմակերպությունը հիմնադրվել է ավելի քան 8 տասնամյակ առաջ: Ի սկզբանե կազմակերպությունը գործում էր գլխավորապես քարոզչության, բարեգործության և հակամիսիոներական պայքարի շրջանակներում և իր առաքելության հիմնական նպատակն էր համարում իսլամական արժեքների տարածումը եգիպտական հասարակության շրջանում: Սակայն շատ շուտով կրոնահասարակական կազմակերպությունից այն վերածվում է կրոնաքաղաքականի: 2011 թվականին Հոսնի Մուբարաքի տապալումից հետո «Մուսուլման եղբայրները» հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, իսկ 2012 թվականին նրանց ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին դարձավ Եգիպտոսի նախագահ: Սակայն 2013 թվականի հուլիսին զինվորականների կողմից պաշտոնանկ արվեց և ձերբակալվեց, իսկ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն էլ օրենքից դուրս հայտարարվեց և այժմ գործում է ընդհատակում:

Սակայն սա միակ խնդիրը չէ, որին իշխանությունները բախվում են վերջին շրջանում: Եգիպտական անվտանգության ուժերը Սինայ թերակղզում փորձում են դիմագրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին: Իշխանությունները հայտարարում են, որ միայն վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի քան 100 զինյալներ են ոչնչացվել: Թերակղզում չեն դադարում ահաբեկչությունները, որոնց հետևանքով ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: