ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ խնդիրներ է ձգտում լուծել Ռուսաստանն Ուֆայում

Արևմուտք-ՌԴ հարաբերություններում առկա լարվածությունը, որը թուլացման միտումներ չի արձանագրում, ստիպում է Ռուսաստանին առավել լրջորեն մտածել այլընտրանքային միություններն ամրապնդելու, զարգացող այլ երկրների և խոշորագույն տնտեսությունների հետ համագործակցությանը նոր թափ հաղորդելու մասին:

Այդ նպատակին է ծառայում նաև այս օրերին Ուֆայում միաժամանակ երկու կազմակերպությունների գագաթաժողովների ՝ ԲՐԻԿՍ, Շանհայան համագործակցության կազմակերպություն, և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման անցկացումը:

Այս կազմակերպություններում ընդգրկված երկրներից Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանն այն գերհզոր տնտեսություններն են, որոնց հետ արդյունավետ համագործակցությունը կարող է զգալիորեն նվազեցնել Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա:

Պատահական չէ, որ Ռուսաստանը սկսել է լրացուցիչ ջանքեր գործադրել ԲՐԻԿՍ-ի և Շանհայան կազմակերպության ակտիվացման ուղղությամբ:

Բացի այդ, Ռուսաստանը հեռանկարային նպատակ ունի նաև «իր կողմը ձգելու» Իրանին: Արդեն իսկ հայտարարվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններին նախապատրաստվելու մասին, այժմ Ռուսաստանն ակտիվ առաջ է մղում Շանհայան համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության հայտը բավարարելու հարցը: Ի դեպ, Շանհայան կազմակերպությանն անդամակցելու գործընթաց են տանում նաև Պակիստանն ու Հնդկաստանը:

Կանխատեսելի է, որ Միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի կնքումից և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրան-Արևմուտք հարաբերությունները զգալիորեն կակտիվանան, և Ռուսաստանը խնդիր ունի Իրանի պես տարածաշրջանային կարևոր դերակատարին ներգրավվել իր ինտեգրացիոն միություններում՝ ամրապնդելու համար իր դիրքերը:

Մեկ այլ կարևոր խնդիր է, որ ձգտում է լուծել Ռուսաստանը, ներդրումների ներգրավումը: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի ներքո գործող Նոր զարգացման բանկը, ակտիվ բանակցություններ են տարվում Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» նախագծի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը հարթելու ուղղությամբ, Ռուսաստանն անդամակցել է Չինաստանի կողմից հիմնադրված Ենթակառուցվածքների ասիական ներդրումային բանկին, Ուֆայում համաձայնություն է ձեռք բերվել չինացի ներդրողների կողմից պարտատոմսերի գնման միջոցով ռուսական տնտեսության մեջ 50-60 մլրդ ռուբլու չափով ներդրումներ կատարելու վերաբերյալ և այլն:

Փոխադարձ ինտեգրման մի շարք գործընթացների արդյունքում փորձ է արվում ստեղծել տնտեսական գործոնի վրա հիմնված նոր բևեռ, որը կկարողանա հակակշիռ լինել կամ առնվազն հավասարակշռել Արևմուտքի տնտեսական հզորությանը:

Նոր բևեռի կայացման պարագայում այն մի կողմից կապահովագրի Ռուսաստանին Արևմուտքի ճնշումների ժամանակ, մյուս կողմից, կարող է մեծացնել դրա հետ համագործակցելու Արևմուտքի շահագրգռվածությունը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: