ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավարտվել է ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը

Ուֆայում երեկ ավարտվել է ԲՐԻՔՍ-ի անդամ պետությունների 7-րդ գագաթաժողովը:

ԲՐԻՔՍ-ի անդամ պետությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով ամփոփիչ հռչակագիր են ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ղեկավարները նաև Գործողությունների ծրագիր են ընդունել, որը հստակեցնում է ԲՐԻՔՍ-ի աշխատանքն առաջիկա տարվա ընթացքում և փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ է սահմանում:

Եվս մեկ փաստաթուղթ՝ մինչև 2020 թվականը ԲՐԻՔՍ-ի երկրների տնտեսական համագործակցության ռազմավարության մասին համաձայնագիրն, ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Կազմակերպության անդամ պետությունների  ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2016 թվականին, Հնդկաստանում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: