ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ լրագրողն Անկարայի քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել

Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը դատական հայց է ներկայացրել «հայ» բառը վիրավորանք համարած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի դեմ։

Ինչպես տեղեկացնում է  Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի դեմ հայ լրագրող Հայկո Բաղդատի հայցում նշվել է, որ քաղաքապետի հայտարարությունն ատելություն է սերմանում և վիրավորանք է հայերի հասցեին։

Նշենք, որ դեռևս 2015-ի մարտին Հայկո Բաղդատը մի առիթով Twitter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել», ինչից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։

Անկարայի քաղաքապետը դիմել էր  դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ  գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է և նրան ձայն տված, աջակցած և սիրող բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: