Հայ առաքելական եկեղեցի. «Մենք միշտ բաց ենք խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին»
Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա»ՏՎԳ հարցազրույցը Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի քարտուղարության մշտական անդամ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Այն կատարվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան.համագործակցության հարթակներ»ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
- Պատմեք, խնդրեմ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարներին Հայ առաքելական եկեղեցու մասնակցության մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր եկեղեցին՝ մասնակցելով այս համաժողովին:
- Մեր եկեղեցու մասնակցությունը սկսվել է 2-րդ համագումարից: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հայ եկեղեցու պատվիրակությունն ընդունել է հրավերը և կանոնավոր կերպով մասնակցում է նաև կազմկոմիտեի նիստերին, որը կոչվում է Համագումարի քարտուղարություն: Ե´վ համագումարի, և´ քարտուղարության ժողովներն անցնում են գործնական մթնոլորտում, ունեն ընդլայնվելու միտվածություն: 2-րդ համագումարից հետո Քարտուղարությունն ուներ 12 մասնակից, այժմ թիվը կրկնապատկվել է: Արդեն այսօր՝ 5-րդ համագումարին 70-ից ավելի պատվիրակություն կա, ինչը վկայում է համագումարի ընդլայնվելու միտման և նրա գաղափարների տարածման մասին:
Շատ հետաքրքիր է ընդհանուր ձևաչափը: Ղազախստանի նախագահ Նազարբաևի նախաձեռնությամբ և առաջարկով այն հաստատվել է երկխոսության հիմքի վրա, և այդ երկխոսությունը մենք, թե´ որպես հոգևորականներ, թե´ որպես համաշխարհային հանրության անբաժանելի մասնիկ, դիտում ենք որպես շատ կարևոր գործողություն: Դա կարևոր է նաև խաղաղության համար, չէ՞ որ մեկուսացումը խնդիրների հաղթահարման չի բերում:
-Աստանայում այսօր հավաքվել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և դա շատ ոգևորիչ է: Կարո՞ղ է այս համագումարը հակամարտություններից եռացող աշխարհի համար ուղերձ լինել:
- Բացման ժամանակ Ղազախստանի նախագահը մատնանշեց, որ աշխարհը գնում է դեպի խնդիրների կարգավորում, բայց դրանք օր-օրի ավելանում են: Մենք՝ որպես քրիստոնյաներ, գիտենք, որ մեր կյանքում խնդիրները միշտ էլ շատանալու են, սակայն մենք այդ խնդիրները տեսնելու և դրանց արձագանքելու կամք պետք է ունենանք: Չպետք է գլուխներս հողի մեջ թաղենք, այլ բաց ճակատով պետք է նայենք եղած խնդիրներին. սա է հենց համագումարի պատգամը:
Եթե դիտենք առաջին համագումարից մինչև հիմա ընկած ժամանակահատվածը, թե այս 15 տարում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել համաշխարհային առումով, ապա պետք է արձանագրենք, որ պատերազմները շատացել են, ի հայտ են եկել ֆինանսական ճգնաժամեր: Իսկ մենք ի՞նչ ենք անում նման խնդիրները հաղթահարելու համար: Բազում դրական գործողությունների շարքին պետք է դասել նաև այս համագումարը: Սա մի միջոց է, գործիք դժավարությունները տեսնելու և լուծումներ տալու համար:
- Ինչո՞վ է տարբերվում 5-րդ համագումարը նախորդներից:
- Ես տեսնում եմ ձևաչափի փոփոխություն. բացի կրոնական առաջնորդներից, այժմ համագումարին մասնակցում են նաև անվանի քաղաքական գործիչներ:
- Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր եկեղեցին ակտիվորեն կշարունակի մասնակցել նման գագաթաժողովներում:
- Նախատեսվում է, որ համագումարները կանցկացվեն կանոնավոր կերպով, և Ղազախստանն էլ պատրաստակամություն է հայտնել անցկացնել դրանք: Մենք ողջունում ենք այդ պատրաստակամությունը: Եվ Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդը իր անձնական մասնակցությամբ ցույց տվեց, որ մեր եկեղեցին միշտ պատրաստ է նմանատիպ գործնական քայլերի: Մենք միշտ բաց ենք խաղաղությանը, հասարակությունների, երկրների միջև փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Լինելով ավանդական եկեղեցի, որն ունի իր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթում, մենք բոլորի հետ միասին պետք է փնտրենք խնդիրների լուծման ուղիները և այդ կարևոր գործում կատարենք փորձի փոխանակում:
այլ նյութեր այս թեմայով
- Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին:
- Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտնի է Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները...
- Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:...
- ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ Թիմուր Ուրազաևը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական...
- Ղազախստանը Ղրղըզստանին 100 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ԵԱՏՄ ինտեգրվելու համար Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ